06/02/2009 15:13
Գրիգոր Հովհաննիսյանը` ԱՄՆ-ում Հայաստանի հյուպատոս
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում Հայաստանի գլխավոր հյուպատոսի պարտականությունները կատարող է նշանակվել ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Գրիգոր Հովհաննիսյանը: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Գրիգոր Հովհաննիսյանը ծնվել է 1971 թ. Երեւանում: 1992 թ. ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը: 1992-1993 թթ. միջազգային հարաբերությունների գծով մասնագիտացել է Բեյրութի Հայկազյան համալսարանում: 2001 թ. Ֆլեթչերի Իրավունքի և Դիվանագիտության դպրոցում ստացել է Մագիստրոսի կոչում: 1994-2006 թթ. աշխատել է Միավորված Ազգերի կազմակերպության համակարգում` տարբեր պաշտոններ զաբաղեցնելով` Հայաստանում, Կոնգոյի Դեմոկրտաական Հանրապետությունում, Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներում: 2006-2009 թթ. աշխատել է որպես «Շուշի վերածնունդ» հիմնադրամի գործադիր տնօրեն և ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի դասախոս: Գ.Հովհաննիսյանը տրապետում է անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն եւ ռուսերեն լեզուներին: