02/04/2009 09:58
Մանկական գրքերի օրն է
Այսօր մանկական գրքերի միջազգային օրն է: Մանկական գրականության միջազգային խորհրդի (IBBY) որոշմամբ` 1967 թվականից ապրիլի 2-ը նշվում է որպես Մանկական գրքերի օր, ինչը համընկնում է հայտնի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրվա հետ:
Ինչպես տեղեկացանք Կալենդ.ռու-ից, Մանկական գրքի միջազգային օրվա (ICBD) իմաստն ու նպատակն է ընդգծել մանկական գրքերի անփոխարինելի դերը` մարդկության նոր սերունդների հոգևոր և մտավոր կայացման հարցում:
Յուրաքանչյուր տարի Մանկական գրականության միջազգային խորհրդի ազգային ստորաբաժանումներից մեկը հովանավորում է այս օրվանը նվիրված տոնակատարությունները: Ընտրվում են մեկ տաղանդավոր գրող և մեկ տաղանդավոր նկարիչ` Մանկական գրքի միջազգային օրվա առիթով համայն աշխարհի երեխաներին Ուղերձ և Պաստառ նվիրելու համար: