9-ամյա հայուհու մեծ հաջողությունը Եվրոպայի առաջնությունում
Բելգիայում տեղի է ունեցել 2009 թ. գեղարվեստական մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Այս մարզաձևում առաջին անգամ աչքի ընկավ նաև Հայաստանը. 9 տարեկան մարմնամարզուհի Բելլա Վարդանյանը երկու վարժություններում (օղակ և գնդակ) զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, իսկ պարանով վարժությունում` 5-րդ տեղը: Առաջին երկու հորիզոնականներում, ինչպես և ենթադրվում էր, հաստատվեցին Բելգիայի ներկայացուցիչները: Բելլան իր մարզչի` Աննա Աբրահամյանի հետ Հայաստան վերադարձավ գավաթով:
Բելլան ծնվել է Տաշքենդում: Հայրը հայ է, մայրը` ռուս: Ընտանիքը Հայաստան է տեղափոխվել կես տարի առաջ: Մինչ այդ նա մարզվում էր Տաշքենդի պրոֆմիությունների քաղաքային մարզական կենտրոնում: Չնայած դեռ փոքրահասակ է, Բելլան մեծահասակների 2-րդ կարգի աստիճան ունի: Ավելի քան 4 տարի զբաղվելով գեղարվեստական մարմնամարզությամբ` Բելլան բազմիցս է մրցանակակիր դարձել: Սակայն միջազգային մրցույթում առաջին հաղթանակը մեծ ուրախություն է ինչպես 9-ամյա Բելլայի, այնպես էլ «Հայ մարզիկներ» ակումբի համար, որում հայուհին շարունակում է կատարելագործել իր վարպետությունը:
23.04.2009, 17:23
Aysor.am
17:04 • 04/02, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա էր Սուրբ Սարգսի տոնախմբությանը
16:37 • 04/02, Խզմալյան. Մենք զգացինք, որ մեզ փորձում են արմատախիլ անել
16:02 • 04/02, Բացվել են Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդեսներ
15:36 • 04/02, Չջեռուցվող դպրոցներում տաք չի, բայց... բողոքներ չկան
15:14 • 04/02, ԱՄՆ-ը շահագործումից կհանի 286 ինքնաթիռ
15:05 • 04/02, Քաղաքապետարանը վարդեր է նվիրում
14:43 • 04/02, Գերմանիայոմ կբոյկոտեն Պոլսի զավթման մասին թուրքական ֆիլմը
14:33 • 04/02, Թուրքիայի վարչապետը կայցելի Բաքու
14:18 • 04/02, Բեռլուսկոնին չի ցանկանում վերադառնալ վարչապետի պաշտոնին
Գլխավոր