Կազմակերպվում են Ակադեմիական բլոգգինգի դասընթացներ
ԱյՍիթի ընկերությունը Հայաստանում անցկացնում է Ակադեմիական բլոգգինգի ամառային դասընթացներ, որոնց հիմնական նպատակն է տարբեր ոլորտների մասնագետներին ապահովել համապատասխան գիտելիքներով` «սեփական կայք և ինտերնետում տարածք ունենալու, ինչպես նաև այդ միջոցով քննարկումներ անցկացնելու և սեփական աշխատանքը գովազդելու նպատակով»: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց ԱյՍիթի ընկերության նախագահ Էդգար Խաչատրյանը:
«Հիմնականում դասընթացներն այն մարդկանց համար են, ովքեր ինֆորմացված չեն, չգիտեն` ինչ է բլոգը և չեն կարողանում ինտերնետից օգտվել», - մանրամասնեց Է. Խաչատրյանը:
Տեղեկացնենք, որ առաջին դասընթացն անցկացվել է հունիսի 22-25-ը «ARMAKAD» կազմակերպության հետ համագործակցությամբ, մյուս դասընթացները ևս անցկացվելու են Հայաստանում գործող ընկերությունների հետ:
«Դասընթացներն անվճար են և նախատեսված են անցկացնել 2 շաբաթը մեկ: Առաջին դասընթացը հումանիտար գիտության ոլորտում էր, հետագայում լինելու են դասընթացներ մենեջերների համար, լիդերների, քաղաքագետների, ֆիզիկոսների և այլն», - հայտնեց ընկերության նախագահը:
Է. Խաչատրյանը տեղեկացներց նաև, որ դասընթացին մասնակցել են 15 հոգի, որոնցից 10 ստացել են սերտիֆիկատներ, իսկ 5-ի համար նախատեսվում է բլոգ բացել:
«Իրենք իրենց հոդվածներն ուղղարկել են, մասնագետները կընտրեն ավելի ներկայանալիներիները` բլոգում տեղադրելու համար: Հետագայում այլ ոլորտներում ևս տեղի է ունենալու նույն գործընթացը», - նշեց Է. Խաչատրյանը:
Ընկերության նախագահը հայտնեց նաև, որ իրենք ակնկալում են պետական աջակցություն: ՀՀ սփյուռքի նախարարությունն արդեն պատրաստակամություն է հայտնել աջակցելու` գործընթացին համահայկական բնույթ տալու համար:
27.06.2009, 14:51
Aysor.am
17:04 • 04/02, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա էր Սուրբ Սարգսի տոնախմբությանը
16:37 • 04/02, Խզմալյան. Մենք զգացինք, որ մեզ փորձում են արմատախիլ անել
16:02 • 04/02, Բացվել են Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդեսներ
15:36 • 04/02, Չջեռուցվող դպրոցներում տաք չի, բայց... բողոքներ չկան
15:14 • 04/02, ԱՄՆ-ը շահագործումից կհանի 286 ինքնաթիռ
15:05 • 04/02, Քաղաքապետարանը վարդեր է նվիրում
14:43 • 04/02, Գերմանիայոմ կբոյկոտեն Պոլսի զավթման մասին թուրքական ֆիլմը
14:33 • 04/02, Թուրքիայի վարչապետը կայցելի Բաքու
14:18 • 04/02, Բեռլուսկոնին չի ցանկանում վերադառնալ վարչապետի պաշտոնին
Գլխավոր