Բողոքի ակցիա ` ի պաշտպանություն Մարիամ Սուխուդյանի
«Հայաստանում հետապնդում են ահազանգ հնչեցնողներին», «Պատժել մեղավորին», «Ոչ սեռական բռնությանը հատուկ դպրոցներում», «Վերջ տվեք ակտիվիստների հալածանքներին», «Կրթության նախարարության անգործությունն է հանցանք»...
Նման պաստառներով այսօր S.O.S. Թեղուտ շարժման անդամները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ բողոքի ակցիա իրականացրեցին Երևանի ոստիկանության Էրեբունու քննչական բաժանմունքի շենքի դիմաց` ի պաշտպանություն շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի, ում առաջադրվել է մեղադրանք ՀՀ Քրեական օրենսգրքի 333 հոդվածի մաս 2-ի 3-րդ կետով՝ սուտ մատնություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով, և պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:
Կամավորների խմբի անդամ Հրայր Սավզյանը լրագրողներին տեղեկարցեց, որ 6-7 կամավորներ ամիսներ շարունակ հարցաքննվել են որպես վկաներ: Նրա խոսքերով, մեղադրանքի համաձայն, Մարիամը «իբր շահադիտական նկատառումներով, ուսուցչի միջոցով տնօրենից փորձել է վրեժ լուծել գումարային խնդիրների պատճառով»:
Aysor-ի այն հարցին, թե ինչու՞ է մեղադրանք առաջադրվել հենց Մարիամի դեմ, և ոչ մյուս կամավորների, Հ. Սավզյանը պատասխանեց. «Այդ աղջկան նկարահանել էր Մարիամը, և ասում են, որ տեսագրելուց առաջ առանձնացրել է երեխային ու սովորեցրել, թե ինչ ասի: Այսպիսի գործը դատարան չի մտնի, բացահայտ կեղծիքներ կան, բայց քննչականը համառորեն իր վարկածն առաջ է տանում»:
Ներկայացնելով գործի նախապատմությունը, Հ. Սավզյանը հայտնեց, որ անցած տարի ամռանը մի խումբ ակտիվիստ-կամավորներ ՄԱԿ-ի «10 լավագույն դպրոցներ» ծրագրի շրջանակներում փորձել են Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում կրթական ծրագրեր իրականացնել և շատ տհաճ երևույթներ են բացահայտվել, այդ թվում նաև սեռական բռնության 5-6 դեպքեր:
«Տնօրենն անընդհատ դժվարացնում էր մեր աշխատանքը: Հենց սկզբից, երբ Մարիամը որպես ծրագրի համակարգող մոտեցել էր դպրոցի տնօրենին ու առաջարկել, նա ասել էր` «Ինձ ու քեզ սրանից ի՞նչ շահ»,- ասաց Հ. Սավզյանը:
Նրա տեղեկություններով, տեսանյութում նկարահանված աղջիկը, ով պատմում էր հայոց լեզվի ուսուցիչ «Լ. Ա-ի հանցանքի մասին», արդեն ավարտել է, հասցրել է ամուսնանալ ու գնալ Ռուսաստան:
Մարիամ Սուխուդյանը ոստիկանական բաժանմունքում հրաժարվել է ցուցմունք տալուց` մինչև գործի նյութերին ծանոթանալը: Նրա փաստաբանը լրագրողներին հայտարարել է, որ հետագա քայլերի մասին կտեղեկացնեն:
Քննչական հետաքննության շրջանակներում դատաբժշկական և մտավոր հետամնացության փորձաքննություններ են իրականացվել, որոնց արդյունքներին Մարիամը` որպես մեղադրյալ, իրավունք ունի ծանոթանալ, պահանջել է:
«Որ գործ է հարուցվել, ուղղակի աբսուրդ է: Սա երկու տեսակետից է վտանգավոր. որ Մարիամը համոզված է, որ առանց հետին մտքի ուզեցել է այդ համակարգում դրական փոփոխություններ մտցնել և, փորձելով պատժել Մարիամին, այդ համակարգը ավելի փակ կդառնա իր բոլոր վատ կողմերով: Դեպքից հետո այդ հիմնարկները փոխանակ ավելի բաց լինեն, ավելի փակ կարող են դառնալ և ավելի դժվար կլինի որևէ բան պարզել»,- հայտարարեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
Մինչ Մարիամ Սուխուդյանը ոստիկանական բաժանմունքում էր, նրա կողմնակիցներին փորձեցին ցրել ոստիկանները` «Վերցրեք պլակատները ու հեռու գնացեք» բացականչյություններով, սակայն ապարդյուն:
Նախորդող հրապարակում`Հատուկ դպրոցներ. Հիմա հաց կերե՞լ են, թե՞ չէ
19.08.2009, 19:13
Aysor.am
19:56 • 02/09, Կհանդիպեն Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները
19:21 • 02/09, Ոչնչացվել է 4750 կգ կանեփի կանաչ զանգված
19:16 • 02/09, Ինքնակամ զենք և զինամթերք են հանձնել
19:11 • 02/09, Գ. Այվազյանը` Ադրբեջանի նախագահի թեկնածու՞
19:07 • 02/09, Բնությանը շուրջ 665 հազարի վնաս է հասցվել
19:04 • 02/09, Քննարկվել են Սիրիա ՀՀ ԱԺ նախագահի այցի հետ կապված հարցեր
18:45 • 02/09, ՀՀ բուհերին Լեռնային Ղարաբաղի մասին գիրք է տրամադրվել
18:41 • 02/09, Վթարի պատճառով ջրազրկվել է Շենգավիթը
18:39 • 02/09, «Այս օրը ապացուցեցինք` կարող ենք մեր հողը պահել զենքի ուժով»
18:26 • 02/09, Հակահայ բանաձևերն ու դրանց ընդունումը` «դատարկ բան չեն»
Գլխավոր