ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիայում խոսել է Ռուսաստանի մասին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Թուրքիա կատարած իր այցի ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հարաբերություններում «դրական ազդակներ» է տեսնում, և դրանք պետք է շարունակվեն էլ ավելի մեծ փոխվստահության հիմքի վրա: Այս մասին հայտնում է Վեստին:
«Կարևոր է կոնկրետ քայլեր ձեռնարկել` ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև առավել ամուր հարաբերություններ հաստատելու նպատակով: Մենք գիտենք, որ դա հեշտ խնդիր չէ, սակայն այժմ առկա են որոշակի դրական ազդակներ: Այդ ամենը կնպաստի փոխվստահության ձեռքբերմանը և օգուտ կբերի Ռուսաստանին», - ասել է Ռասմուսենը:
Խոսելով ՆԱՏՕ-ի շրջանակներում Թուրքիայի հետ համագործակցության մասին, Անդերս Ֆոգ Ռասմուսենը նշել է, որ Թուրքիայի հանրապետությունը էլ ավելի կարևոր է դարձել Դաշինքի համար, քանի որ «կամուրջ» է հանդիսանում «Եվրոպայի, արաբական աշխարհի և Կենտրոնական Ասիայի միջև»:
«ՆԱՏՕ-ի գերակա խնդիրներից մեկը Աֆղանստանում իրականացվող օպերացիան է: Այն ուղղված է երկրում անվտանգության ապահովմանը, որպեսզի տեղի իշխանությունները կարողանան իրենց վրա վերցնել ղեկավարումը և առաջ շարժվել: Թուրքիան այստեղել է կարևոր քաղաքական և ռազմական դեր կատարում», - նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
28.08.2009, 09:41
Aysor.am
16:27 • 10/09, Միջազգային էկումենիկ ժողով` Բոսեի վանքում
16:25 • 10/09, «Ավելի շատ կոռուպցիոն ռիսկեր են ստեղծում, քան կրճատում դրանք»
15:51 • 10/09, Ադրբեջանը պատասխանատու է 5 հայ զինվորների մահվան համար
15:44 • 10/09, Կայացել է 2500000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք
15:25 • 10/09, Դ.Ջամալյան «Ադրբեջանական բանակում կարգապահություն չկա՞»
15:13 • 10/09, «Լիբենսկի Բրիխտովա. Քաղաքի ուրվագծերը» ցուցահանդեսը` Երևանում
15:03 • 10/09, Ադրբեջանում գնաճն ավելի բարձր է, քան հայտարարվածը
14:55 • 10/09, Բանաձևի հետ կանչելը` սառը ցնցուղ Ադրբեջանի համար
14:45 • 10/09, Մայր Աթոռը ներկայացնում է նոր հրատարակությունները
14:41 • 10/09, «Նա Ռուբեն Հախվերդյանն է և դրանով ամեն ինչ ասված է»
Գլխավոր