«ReAnimania»-ն կմեկնարկի հոկտեմբերի 3-ին
Առաջին «ReAnimania» երևանյան միջազգային անիմացիոն կինոփառատոնը կմեկնարկի հոկտեմբերի 3-ին և կտևի մինչև հոկտեմբերի 6-ը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին փառատոնի կազմակերպիչները:
Տեղեկացնենք, որ կինոփառատոնին մասնակցում են 31 երկրներ` շուրջ 250 ֆիլմերով, այդ թվում` Ֆրանսիա, Ռուսաստան, Միացյալ Թագավորություն, Իտալիա, Իսպանիա, Ճապոնիա, Արգենտինա, Կանադա և այլն: Ստացված ֆիլմերից խորհրդի որոշմամբ փառատոնի մրցութային ծրագրերին կմասնակցեն 5 լիամետրաժ և 100-125 կարճամետրաժ ուսուցողական, ավարտական ֆիլմեր:
Փառատոնի կազմակերպիչները հայտնեցին նաև, որ փառատոնն ունենալու է հատուկ ծրագրեր, այդ թվում` «Մանկական ծրագիր», «Անիմացիայի վարպետներ», «Բրազիլիական ծրագիր», «Փառատոններ, կազմակերպություններ, դպրոցներ», «Հետհայաց ցուցադրություններ»:
«Այս տարի լրանում է գերմանական անիմացիայի 100-ամյակը, և չափազանց հետարքիր կլինի դիտել 1909-1910-ական թվականներին ստեղծված գերմանական առաջին անիմացիոն ֆիլմերը», - խոսելով փառատոնի շրջանակներում իրականացվող «Հետհայաց ցուցադրություններ» ծրագիր մասին հայտնեց կազմակերպիչներից Արծվի Բախչինյանը:
Ա. Բախչինյանը նշեց նաև, որ «Հետհայաց ցուցադրություններ» ծրագրի շրջանակներում ներկայացվելու են նաև hամաշխարհային ճանաչում ունեցող իտալացի անիմատոր Բրունո Բոցետտոյի ստեղծագործությունները, ինչպես նաև համաշխարհային անիմացիոն լավագույն նմուշները սկսած 1960-ականներից մինչև մեր օրերը` «Annecy» կինոփառատոնի պաշտոնական արխիվներից տրամադրված նյութերով:
Կկազմակերպվի նաև հայկական անիմացիոն ֆիլմերի հետհայաց ցուցադրություն` նվիրված առաջին հայկական անիմացիոն «Շունն ու կատուն» ֆիլմի էկրան բարձրանալու 70-ամյակին:
10.09.2009, 14:10
Aysor.am
19:56 • 02/09, Կհանդիպեն Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները
19:21 • 02/09, Ոչնչացվել է 4750 կգ կանեփի կանաչ զանգված
19:16 • 02/09, Ինքնակամ զենք և զինամթերք են հանձնել
19:11 • 02/09, Գ. Այվազյանը` Ադրբեջանի նախագահի թեկնածու՞
19:07 • 02/09, Բնությանը շուրջ 665 հազարի վնաս է հասցվել
19:04 • 02/09, Քննարկվել են Սիրիա ՀՀ ԱԺ նախագահի այցի հետ կապված հարցեր
18:45 • 02/09, ՀՀ բուհերին Լեռնային Ղարաբաղի մասին գիրք է տրամադրվել
18:41 • 02/09, Վթարի պատճառով ջրազրկվել է Շենգավիթը
18:39 • 02/09, «Այս օրը ապացուցեցինք` կարող ենք մեր հողը պահել զենքի ուժով»
18:26 • 02/09, Հակահայ բանաձևերն ու դրանց ընդունումը` «դատարկ բան չեն»
Գլխավոր