17/09/2009 11:51
Պետերբուրգում բացվում է Ռաիսա Գորբաչովային նվիրված ցուցահանդեսը
Այսօր Սանկտ-Պետերբուրգի Քաղաքական պատմության պետական թանգարանում կբացվի ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի կնոջ` Ռաիսա Գորբաչովայի հիշատակին նվիրված ցուցահանդես:
«Ցուցահանդեսը պատմում է Ռաիսա Մաքսիմովնայի կյանքի մասին: Ցուցահանդեսի այցելուները կտեսնեն շատ յուրօրինակ ցուցանմուշներ, որոնցից շատերն առաջին անգամ են ցուցադրվելու: Տարաբնույթ նկարների կողքին կլինեն նաև օրագրային գրություններ, ձեռագիր նշումներ, հիշարժան առարկաներ և անձնական իրեր», - այս մասին Ինտերֆաքսին հաղորդել են «Գորբաչով հիմնադրամի» մամլո ծառայությունից:
Նշենք, որ այս կիրակի կլրանա Ռաիսա Գորբաչովայի մահվան 10 տարին: