«Բարձր պահենք բրյուսովականի անունը»
Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի առաջին կուրսեցիների ուսանողական տոմսերի և ստուգման գրքույկների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ հաջորդ տարիներին ԲՈՒՀ-ում դասավանդվող լեզուները կավելանան, կլինի նաև հնդկերենի ուսուցում: Ըստ նրա, առաջին փաստաթուղթը, որ մարդ ստանում է իր կյանքում` անձնագիրը, իր սեփական վաստակը և ընտրությունը չէ, իսկ ԲՈՒՀ-ի ընտրությունը և, ըստ այդմ, ուսանողական տոմսի ստացումը յուրաքանչյուրի «ջանքերի արդյունքն է»:
«Բարձր պահենք բրյուսովականի անունը աշխարհում»,- կոչով դիմեց Ս. Զոլյանը:
Համալսարանի բարձր կուրսի ուսանողները ԲՈՒՀ-ում դասավանդվող 14 լեզուներով ողջունեցին առաջին կուրսեցիներին: Նորաթուխ ուսանողներին ողջույնի խոսքով դիմեցին և նրանց համար ուսանողական աղոթք կարդացին Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի սաները, առաջին անգամ ուսանողների առջև ելույթ ունեցավ համալսարանի «Another story» խումբը, հնչեցին այլ համերգային համարներ:
Միջոցառմանը ներկա էին համալսարանի դասախոսներ և ուսանողներ, այլ ԲՈՒՀ-երի ներկայացուցիչներ:
19.10.2009, 19:00
Aysor.am
20:46 • 08/02, Դիջիթեքի ներկայացում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում
20:29 • 08/02, ՀՀ վարչապետ. Խնդիրը կքննարկենք քաղաքական դաշտում
20:19 • 08/02, Վլադիմիր Գասպարյանը և Ռուբեն Սահակյանը հուշագիր են ստորագրել
20:09 • 08/02, «Նախապատվությունը պետք է տրվի հայրենիքին»
19:58 • 08/02, Տան տանիքը փլուզվել է
19:57 • 08/02, Առաջիկա 3 օրերին ևս ձյուն է սպասվում
19:44 • 08/02, Այսօր` բորսայում
19:41 • 08/02, «Հայփոստ»-ի պետը 4 մլն-ից ավել գումար է յուրացրել
19:35 • 08/02, «Կարևոր է` միջգերատեսչական աշխատանքերն ավելի համակարգված լինեն»
19:28 • 08/02, Հայոց Ցեղասպանությունը բնութագրվում է Գենոցիդ տերմինով
Գլխավոր