Մ. Սուխուդյանին առաջադրված մեղադրանքը փոխվեց
Մարիամ Սուխուդյանին առաջադրված մեղադրանքը փոխվել է. այժմ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր. 135 հոդվածի 1-ին մասով`զրպարտություն:
Այսօր կանաչ շարժման ակտիվիստ Մ. Սուխուդյանը կանչվել էր Էրեբունու քննչական բաժանմունք հարցաքննության` որպես մեղադրյալ: Ինչպես հայտնեց Մ. Սուխուդյանի փաստաբան Նոնա Գալստյանը, մեղադրանքը փոխվելուց հետո Սուխուդյանին առաջրկվել է համաներում կիրառել, և քրեական գործով վարույթը կարճել, քրեական հետապնդումը դադարեցնել: Մ. Սուխուդյանը չի համաձայնել համաներմանը, որից անմիջապես հետո վարույթ իրականացնող մարմինը հայտարարել է, որ գործով նախաքննությունն ավարտվել է և հոկտեմբերի 23-ին հրավիրել է քննչական բաժին` ծանոթանալու գործի նյութերին:
«Սա մեզ համար էլ անականկալ էր: Ըստ էության, վարույթ իրականացնող մարմինը չսպասեց, թե նոր առաջադրված մեղադրանքի պայմաններում մենք ինչպիսի միջնորդություններ կներկայացնենք»,- ասաց Ն. Գալստյանը:
Փաստաբանի խոսքերով, փաստորեն, քննչական մարմինը գտավ, որ չի հիմնավորվել սուտ մատնությունը, փոխարենը` ապացույցներ է ձեռք բերել այն մասին, որ Մ. Սուխուդյանի կողմից կատարվել է զրպարտություն. «Կարելի է ասել, որ վերադարձանք սկզբնակետին: Այն ժամանակ գործը հարուցվել էր աշակերտուհու կողմից, հիմա պարզվեց, որ զրպարտողը Սուխուդյանն է եղել»:
Ն. Գալստյանը հայտնեց, որ չնայած մամուլի բազմաթիվ հրապարակումներին, հարակից ոչ մի քննություն չի տարվում: Այժմ գործի նյութերին ծանոթանալուց հետո 1-օրյա ժամկետում միջնորդություններ պետք է ներկայացվեն, որոնք, եթե քննիչի կողմից չբավարարվեն` կբողոքարկվեն Դատախազությունում: Դրանից հետո, եթե այլևս միջնորդություն չլինի, կկազմվի մեղադրական եզրակացություն և գործը կուղարկվի դատարան:
Նշենք, որ զրպարության համար նախատեսված պատժամիջոցը տուգանքն է` նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 500-ապատիկի չափով:
Հիշեցնենք, որ Մ. Սուխուդյանի դեմ ՀՀ քր.օր. 33 հոդվածի 2 մասի 3 կետով` շահադիտական դրդումներով սուտ մատնություն, մեղադրանքն առաջադրվել էր օգոստոսի 15-ին: Այն պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:
21.10.2009, 16:39
Aysor.am
17:04 • 04/02, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա էր Սուրբ Սարգսի տոնախմբությանը
16:37 • 04/02, Խզմալյան. Մենք զգացինք, որ մեզ փորձում են արմատախիլ անել
16:02 • 04/02, Բացվել են Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդեսներ
15:36 • 04/02, Չջեռուցվող դպրոցներում տաք չի, բայց... բողոքներ չկան
15:14 • 04/02, ԱՄՆ-ը շահագործումից կհանի 286 ինքնաթիռ
15:05 • 04/02, Քաղաքապետարանը վարդեր է նվիրում
14:43 • 04/02, Գերմանիայոմ կբոյկոտեն Պոլսի զավթման մասին թուրքական ֆիլմը
14:33 • 04/02, Թուրքիայի վարչապետը կայցելի Բաքու
14:18 • 04/02, Բեռլուսկոնին չի ցանկանում վերադառնալ վարչապետի պաշտոնին
Գլխավոր