ARM   RUS   ENG

Խոզագրի՞պ, թե՞ ոչ` կիմանանք մեկ ամսից

Այսօր Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադրաձավ Հայաստանում արձանագրված խոզագրպի դեպքերին: Նախարարը նշեց, որ խոզագրիպի առաջին դեպքը արձանագրվել է Իրանի քաղաքացու մոտ, որը ուղեգրվել է ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ «լաբորատոր հետազոտություններով` ախտորոշումը հաստատվել է»:

Սակայն, ինչպես նշեց նախարարը, այժմ Իրանի քաղաքացին դուրս է գրվել հիվանդանոցից և մեկնել է Իրան:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության պահանջով` առաջին դեպքերը պետք է հաստատվեն տարածաշրջանային ռեֆերենս լաբորատորիայում, որը գտնվում է Լոնդոնում»,- ասաց Հարություն Քուշկյանը և հավելեց, որ նմուշները ուղարկվել են Լոնդոն և միայն հաստատումից հետո կարելի է հայտարարել աշխատորշման վերաբերյալ ունեցած տվյալները:

Նախարարը նաև նշեց, որ Լոնդոնում ախտորոշման անցկացումը չի նշանակում, որ Հայաստանում պայմաններ չկան, պարզապես «միշտ վերահսկողական գործընթաց է կատարվում, որպեսզի անալիզները ճշգրիտ կատարվեն»:

Առողջապահության նախարարը անդրադարձավ նաև օրերս Հայաստանի երկու քաղաքացիների մոտ խոզագրիպի ախտանշանների հայտնաբերմանը:

Նշենք, որ հիվանդները Հայաստան են եկել Ռուսաստանից և այժմ գտնվում են հիվանդանոցում, ստանում են համապատասխան բուժում, նրանց առողջական վիճակը Հ. Քուշկյանը գնահատեց բավարար, իսկ մոտ մեկ ամսից հետո Հայաստանը կստանա Լոնդոնի ռեֆերենս լաբորատրորիայի պատասխանները:
 

10.11.2009, 17:26

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |