Բջջային հեռուստատեսություն` ՎիվաՍել-ՄՏՍ-ից
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այսօր ասուլիսւմ ներկայացրեց կապի ոլորտում ընկերության նորամուծությունները:
Այսօրվանից սկսվում է գործարկվել «Բջջային հեռուստատեսություն» ծառայությունը, որի շնորհիվ 3G բջջային հեռախոս ունեցող բաժանորդները կարող են դիտել իրենց նախընտրած հեռուստահաղորդումների ամբողջական տարբերակները: Ծառայությունը փորձնական ռեժիմով անվճար կգործի մոտ 1 ամիս, որի ընթացքում, ըստ Ռ. Յիրիկյանի, կուսումնասիրվի շուկան, հաշվի կառնեն բաժանորդների կարծիքները և կձևավորեն սակագները:
«Սկսում ենք 12 հեռուստաալիքների հետ: Այսքանով չենք բավարարվում. այնպես պետք է անենք, որ մեզ միանան մնացած հեռուստաընկերությունները»,- ասաց Ռ. Յիրիկյանը:
Անմիջապես ասուլիսի ընթացքում ընկերության ներկայացուցիչը ցուցադրեց «Բջջային հեռուստատեսության» հնարավորությունները: Հեռախոսի բրաուզերից (փնտրող համակարգից) մուտք գործելով tv.mts.am և tv.vivacell.am կայքէջեր և օգտագործման առումով դյուրին ծրագրի միջոցով հնարավոր է դիտել ցանկացած հաղորդում:
Փորձնական 1 ամիսը լրանալուց հետո ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին մատչելի գներով կառաջարկվեն նաև նախապես տեսագրված տեսանյութեր, հոլովակներ և այլն:
Առաջիկայում բջջային հեռուստատեսության ծառայությունից օգտվողներին հասու կլինի նաև առաջարկվող ծրագրերի ցանկը, որի շնորհիվ բաժանորդները կկարողանան ընտրել յուրաքանչյուր ալիքով դիտելիք հաղորդումները:
Ռ. Յիրիկյանը շեշտեց, որ իրենց «զինանոցում» դեռ շատ անակնկալներ ունեն և պարբերաբար դրանք կներկայացնեն հանրությանը:
12.11.2009, 13:38
Aysor.am
17:04 • 04/02, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա էր Սուրբ Սարգսի տոնախմբությանը
16:37 • 04/02, Խզմալյան. Մենք զգացինք, որ մեզ փորձում են արմատախիլ անել
16:02 • 04/02, Բացվել են Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդեսներ
15:36 • 04/02, Չջեռուցվող դպրոցներում տաք չի, բայց... բողոքներ չկան
15:14 • 04/02, ԱՄՆ-ը շահագործումից կհանի 286 ինքնաթիռ
15:05 • 04/02, Քաղաքապետարանը վարդեր է նվիրում
14:43 • 04/02, Գերմանիայոմ կբոյկոտեն Պոլսի զավթման մասին թուրքական ֆիլմը
14:33 • 04/02, Թուրքիայի վարչապետը կայցելի Բաքու
14:18 • 04/02, Բեռլուսկոնին չի ցանկանում վերադառնալ վարչապետի պաշտոնին
Գլխավոր