Քեթի Գունդակչյան. «Թուրքը բոլոր դեպքերում մնում է թուրք»
«Թուրքը բոլոր դեպքերում մնում է թուրք: Իր էությամբ ոչ հայն է փոխվում, ոչ թուրքը, նրանք գենետիկորեն ինչ ժառանգել են, այն էլ փոխանցում են սերունդներին»,- հայտարարեց ԵՊՀ Հայագիտության կենտրոնի գիտաշխատող Քեթի Գունդակչյանը:
Նա նշեց, որ եթե հասարակ թուրքին հարցնես, թե ի՞նչ է Թուրքիան, կպատասպանի` 7 աշխարհամասերն էլ Թուրքիա են, այն դեպքում, երբ դրանք 6-ն են: Գունդակչյանի խոսքով, 7-րդ աշխարհամասն էլ թուրքերի պատկերացմամբ, լուսինն է:
Դառնալով հայ համայնքին` բանախոսն ասաց, որ Թուրքիայում բնակվող հայերի իրական թվաքանակի մասին դժվար է խոսել. «Ժողովուրդն ասում է 100 հազար, բայց պատրիարքարանից տեղեկացա, որ մոտ 60-70 հազար տեղաբնակ հայեր կան միայն Ստամբուլում: Մնացած վայրերում որևէ հաշվարկ չկա»:
Քեթի Գունդակչյանը հավաստիացրեց, որ Թուրքիայի քաղաքացի դառնալը մանավանդ տղամարդու համար շատ բարդ է, սակայն մուսուլմանական երկրում կանայք կարող են ամուսնանալ, դառնալ թուրքահպատակ ու շատ հանգիստ քաղաքացիություն ստանալ:
Նա նաև նշեց, որ Թուրքիայում, և մանավանդ Ստամբուլում, հայերը վախեցած են, և անգամ զարմանում են Հայաստանից ժամանած հայերի վրա, ովքեր առանց վախի` դուրս են գալիս տնից:
«Ստամբուլի հայերը շատ լավ գիտեն, որ եթե մի բան պատահի իրենց հետ, Թուրքիայի նախագահը սովորության համաձայն կասի, թե երկրում չի եղել, և տեղյակ չէ»,- ասաց Գունդակչյանը:
Ինչ վերաբերում է կրոնափոխ եղած, Թուրքիայում այսպես կոչված «շուռ տված» հայերին, գիտաշխատող Գունդակչյանի խոսքով, նրանց լավն այն է, որ պահպանում են իրենց գենետիկան, մնում են մաքուր հայ, քանի որ միայն «շուռ տվածների» հետ են ամուսնանում:
Հայ-թուրքական հարաբերությունների զարգացման մասին էլ Գունդակչյանն ասաց, որ պետք է համագործակցության եզրեր գտնվեն. «Կան մարդիկ էլ, ովքեր զգում են իրենց նախնիների կատարած սխալները: Նաև կան մարդիկ, ովքեր գիտակցում են, որ որքան էլ պանիսլամիզմ երազեն, հիմա այդ մասին խոսելու պահը չէ»:
18.11.2009, 17:33
Aysor.am
17:34 • 10/09, «ՀԱԿ-ն իր հույսը դրել է հրապարակի ասֆալտի գերբնական ուժի վրա»
17:29 • 10/09, Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանի հանդիպումները
17:26 • 10/09, ՀՀ վարչապետ. «Հայռուսգազարդ»-ը դեռ կխորհրդակցի
17:19 • 10/09, «Սա մեր հարևան երկրի արտաքին քաղաքականության ֆիասկոն է»
17:10 • 10/09, Ուսուցողական սեմինար` Երևանում
17:01 • 10/09, Շաբաթական ամփոփ տվյալներ
16:55 • 10/09, Միկլոշկո. Արցախահայությունն անընդհատ զգացել է ոչնչացման վտանգը
16:53 • 10/09, «Պետք է սպաների հրապարակային դատավարություններ անցկացվեն»
16:48 • 10/09, Դաշտային վարժանք «Արմենիա 2010»
16:41 • 10/09, Նիկոյան. «Ադրբեջանին մատնացույց արվեց ԵԱՀԿ ՄԽ գործնթացը»
Գլխավոր