Քուվեյթի պետական համալսարանը կընդունի հայ ուսանողների
Այսօր մեկնարկած «Կրթություն-զարգացում համագործակցությամբ» խորհրդաժողովին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ երբ համեմատում ենք մեր պահանջարկն ու եղած գումարները, նկատում ենք, որ ֆինանսական խնդիրները լուրջ են, բայց, ըստ նախարարի, պետք է «որսալ» բարելավման երկու ռեսուրս:
«Նախ, մեր մեջ պետք է խնդրի պատասխանը գտնենք, այսինքն` կրթության որակի արդյունավետության ու կառավարման որակ պիտի ապահովենք` նախադպրոցից մինչև նախարարություն: Դա թույլ կտա ապահովել ավելի բարձր ցուցանիշ»,- ասաց նա:
Երկրորդ ռազմավարական ուղղությունը Ա.Աշոտյանի խոսքով, գործընկերությունն է միջազգային դոնոր կազմակերպությունների հետ. «Նրանք իրենց լուրջ լուման ունեն, որովհետև խոսքը միայն գումարային աջակցության մասին չէ»:
Խորհրդաժողովը կտևի երկու օր` նոյեմբերի 20-ին և 21-ին, և նախարարը հույս հայտնեց, որ այդ ընթացքում քննարկումների ժամանակ կներակայացվեն նոր գաղափարներ, որոնք կարևոր են, բայց դեռևս չեն ֆինանսավորվել նախարարության կողմից:
«Կրթության քաղաքակրթական բարելավումն է կարևոր, իրար ճանաչելու նախապայմանը կրթական և մշակութային կամուրջներն են: Բազում հայ ուսանողներ սովորում են արտասահմանյան երկրներում, Հայաստանում սովորում են բազմահազար ուսանողներ: Եվ նաև դա է պատճառը, որ մենք կրթական ոլորտին պետք է վերաբերենք որպես դաստիարակչական և ճանաչելիություն ապահովող ոլորտի», - ասաց Արմեն Աշոտյանը:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ առաջարկ է ներկայացվել Քուվեյթի և արաբական այլ երկրներին իսլամագիտության համար կրթաթոշակ տրամադրել. կրթաթոշակները կհատկացվեն, և հայ ուսանողներն անգամ արդեն կարող են իսլամագիտություն սովորել Քուվեյթի պետական համալսարանում:
20.11.2009, 14:50
Aysor.am
14:59 • 07/09, ԿԳՆ-ի ուսերից մեծ բեռ է ընկել. շուրջ 3000 ուսուցիչ չի կրճատվել
14:49 • 07/09, Ազգային կոնֆերանսում կքննարկվի սոցիալական գործընկերությունը
14:41 • 07/09, Կարևորվեց ՀՀ-ի և Կանադայի միջև հարաբերությունների ակտիվացումը
14:35 • 07/09, Գազի թանկացումը նվազեցրել է սպառումը
14:17 • 07/09, Բիզնեսի կոդեքս` Մանթաշովի կերպարի նմանությամբ
13:38 • 07/09, Տ.Բալայան. «Ազիմովին իր ղեկավարությունը գիտակցաբար խաբում է»
13:33 • 07/09, «Գնենք հայրենականը». Փառատոն Բուսաբանական այգում
13:14 • 07/09, Տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը
13:10 • 07/09, Բարձրաստիճան ոստիկանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ
12:45 • 07/09, Վաշինգտոնն անհանգստացած է Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ զեկույցով
Գլխավոր