Սահակաշվիլի. Վրաստանը պատերազմել է ուկրաինական զենքով
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին խոստովանել է, որ Վրաստանի մոտ «եղել է ուկրաինական զենք», սակայն` «փոքր քանակով»: Ինչպես հաղորդում է Ռոսբալտը, այս մասին նա ասել է ուկրաինական հեռուստաալիքներից մեկի եթերում:
«Ուկրաինան այստեղ կարող է դեր կատարել (Aysor` հանդես գալ որպես միջնորդ Վրաստանի ու Ռուսաստանի միջև), սակայն մեզ հաճախ բոլորիս մեկ զամբյուղի մեջ են դնում: Նրանք ասում են, որ պատերազմել են «փոքր Վրաստանի հետ», սակայն նրանք պատերազմել են Ուկրաինայի հետ, քանի որ մեզ մոտ եղել է ուկրաինական զենք: Ի դեպ, շատ փոքր քանակով, և, կարծում եմ, որ դա ամեն դեպքում եղել է խորհրդային զենք», - ասել է Սահակաշվիլին` խսելով Ուկրաինայի օգնությամբ ռուս-վրացական հակամարտության լուծման մասին:
Հիշեցնենք, որ ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական գլխավոր վարչության ղեկավար Ալեքսանդր Շլյախտուրովը նոյեմբերի 5-ին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները, Իսրայելը և Ուկրաինան, ինչպես մինչև դեռևս 2008 թ.օգոստոսի իրադարձությունները, շարունակում էին զինել Վրաստանը: Շլյախտուրովի խոսքով, Կիևը Թբիլիսիին մատակարարում էր ծանր հրետանի, մասնավորապես, տանկեր և ՀՕՊ համակարգեր:
20.11.2009, 12:03
Aysor.am
17:41 • 10/09, Ն. Երիցյան. «Զարգացումը չվախենալու մեջ է»
17:38 • 10/09, Տ. Սարգսյանը` գյուղատնտեսության նոր գործընթացների մասին
17:34 • 10/09, «ՀԱԿ-ն իր հույսը դրել է հրապարակի ասֆալտի գերբնական ուժի վրա»
17:29 • 10/09, Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանի հանդիպումները
17:26 • 10/09, ՀՀ վարչապետ. «Հայռուսգազարդ»-ը դեռ կխորհրդակցի
17:19 • 10/09, «Սա մեր հարևան երկրի արտաքին քաղաքականության ֆիասկոն է»
17:10 • 10/09, Ուսուցողական սեմինար` Երևանում
17:01 • 10/09, Շաբաթական ամփոփ տվյալներ
16:55 • 10/09, Միկլոշկո. Արցախահայությունն անընդհատ զգացել է ոչնչացման վտանգը
16:53 • 10/09, «Պետք է սպաների հրապարակային դատավարություններ անցկացվեն»
Գլխավոր