«Հետ տվեք մեր եկեղեցիները». պահանջում են երիտասարդները
Այս րոպեներին Հայաստանում Վրաստանի դեսպանատան առջև շարունակվում է Հայ առաքելական եկեղեցու «Արարատ» երիտասարդական միության և Հայաստանի տարբեր բուհերի երիտասարդների կազմակերպած բողոքի ակցիան` ընդդեմ Սպիտակ Ցեղասպանության: Այս մասին հաղորդումէ Aysor-ի թղթակիցը:
Երիտասարդների պահանջն է վրաց իշխանություններից և վրաց եկեղեցուց` Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմին տալ իրավական կարգավիճակ, վերադարձնել հայ եկեղեցիները և հարգել ու պահպանել հայ ժողովրդի հոգևոր ու մշակութային արժեքները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին Թբիլիսիում հիմնովին փլուզվեց XIII-րդ դարի Մուղնեցոց Սուրբ Գևորգ գմբեթավոր եկեղեցին: Մուղնեցոց Սուրբ Գևորգը այն հին եկեղեցիներից մեկն է, որը Վիրահայոց թեմին վերադարձնելու նպատակով Սուրբ Էջմիածնի և թեմի կողմից բազմաթիվ դիմումներ են հղվել Վրաստանի ղեկավարությանը, պատրիարքարանի միջազգային կազմակերպություններին, խնդիրը բազմիցս բարձրացվել է մամուլի միջոցով, սակայն բոլոր դիմումները Վրաստանի իշխանությունների կողմից մնացել են անպատասխան:
Այսօր երիտասարդները «Ջավախքը իմ հայրենիքն է», «Ոչ անտարբերությանը», «Հետ տվեք մեր եկեղեցիները», «Վրացիներ, դուք քրիստոնյա եք» պաստառներով և նույնաբնույթ վանկարկումներով հավաքվել են Հայաստանում Վրաստանի դեսպանության շենքի դիմաց:
Aysor-ի թղթակիցը հաղորդում է նաև, որ մի քանի րոպե առաջ 5 հոգուց կազմված պատվիրակությունը` Արարտյան թեմի Հակոբ քահանա Խաչատրյանի գլխավորությամբ, մուտք գործեց Վրաստանի դեսպանատուն: Լրացուցիչ մանրամասների հետ կծանոթացնենք հանդիպման ավարտից հետո:
24.11.2009, 14:57
Aysor.am
16:35 • 10/09, Արզումանյանը կողջունվի ցանկացած երկիր, որը ԼՂՀ-ն օկուպանտ կճանաչի
16:31 • 10/09, Ա. Արզումանյան. «Այսօր ամենապասիվն ազատականն է»
16:27 • 10/09, Միջազգային էկումենիկ ժողով` Բոսեի վանքում
16:25 • 10/09, «Ավելի շատ կոռուպցիոն ռիսկեր են ստեղծում, քան կրճատում դրանք»
15:51 • 10/09, Ադրբեջանը պատասխանատու է 5 հայ զինվորների մահվան համար
15:44 • 10/09, Կայացել է 2500000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք
15:25 • 10/09, Դ.Ջամալյան «Ադրբեջանական բանակում կարգապահություն չկա՞»
15:13 • 10/09, «Լիբենսկի Բրիխտովա. Քաղաքի ուրվագծերը» ցուցահանդեսը` Երևանում
15:03 • 10/09, Ադրբեջանում գնաճն ավելի բարձր է, քան հայտարարվածը
14:55 • 10/09, Բանաձևի հետ կանչելը` սառը ցնցուղ Ադրբեջանի համար
Գլխավոր