«Կապտուկներ հոգուն». ներկայացում` նվիրված կանանց իրավունքներին
Այսօր Գենդերային բռնությունների դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի «Կանանց իրավունքների կանտրոնը» ներկայացնելու է «Կապտուկներ հոգուն» բեմադրությունը: Այս մասին Aysor-ին հայտնեց «Կանանց իրավունքների կոնտրոնի» մամուլի ծառայության աշխատակիցը:
Տեղեկացնենք, որ ներկայացում բեմադրելու գաղափարը «Կանանց իրավունքների կենտրոնին» է, որը մշակել և կյանքի են կոչել Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մի խումբ ուսանողներ: Արդյունքում ձևավորված «Դ' Արտ» երիտասարդական թատրոնը` ռեժիսոր Ֆրունզե Գևորգյանի գլխավորությամբ, այսօր Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում հասարակության դատին կհանձնի բեմադրությունը:
«Կապտուկներ հոգուն» ներկայացումը պատմում է երիտասարդ ամուսինների մասին: Նինան ապրում է անցյալի ծանր հիշողությունները սրտում, Ալեքն ի զորու չէ հասկանալ նրան, տեսնել այն կապտուկները, որ մնացել են կնոջ հոգուն: Հատակից վեր կենալու միակ ճանապարհը անուշադրության ու անտարբերության մատնված կնոջ համար թվում է միայն հեռանալը…
Հարկ է նշել, որ այսօրվանից մինչև դեկտեմբերի 10-ը` Մարդու իրավունքների միջազգային օրը, համարվում են կանանց նկատմամբ իրականացվող բռնությունների դեմ պայքարի օրեր: Այս առիթով «Կանանց իրավունքների կենտրոնը» նոյեմբերի 29-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կազմակերպելու է յուրօրինակ մրցանակաբաշխություն, որի ընթացքում մրցանակների կարժանանան այն անհատները, ընկերություններն ու հիմնադրամները, ովքեր տարիներ շարունակ պայքարում են կանանց իրավունքների համար:
Դեկտեմբերի 10-ին պայքարի 16-օրյակը կամփոփվի մեկ այլ` «Էջեր շան օրագրից» ներկայացմամբ, որը կներակայցնի «Փոփոխությունների» թատրոնը: Նշենք նաև, որ ներկայացումներից ու մրցանակախաշխությունից հետո համերգային ծրագրով հանդես կգա «Կանանց իրավունքների կենտրոնի» Մանկական ազգագրական համույթը:
25.11.2009, 11:50
Aysor.am
16:33 • 20/03, «Երբեք թույլ մի տուր հային սկսել, բառերը միշտ ձախողում են նրան»
16:12 • 20/03, ՀՀԿ անդամը ողջունում է Բագրատյանի «100 քայլը»
16:08 • 20/03, «Թուրք հասարակությունը պատրաստ չէ Ցեղասպանությունը ընդունել»
16:00 • 20/03, «Թատրոն X»-ի շրջանակներում ներկայանում է Գյումրին
15:49 • 20/03, Հայկական ներկայացումը Թուրքիայում մտածելու տեղիք է տվել
15:41 • 20/03, Նախապայմանների դեպքում` Երևանը կպահանջի Ցեղասպանության ճանաչում
15:35 • 20/03, Մելիքյան. ԼՂ կարգավորման հարցում ծագումը նշանակություն չունի
14:49 • 20/03, «Ղարաբաղի վերադարձը բանակցություններ` կախված է միջնորդներից»
14:21 • 20/03, Նավթն էժանանում է` դոլարի ուժեղացման պատճառով
Գլխավոր