ARM   RUS   ENG

Աբխազիայում նշում են Սահմանադրության օրը

Այսօր Աբխազիայում նշում են Սահմանադրության օրը: Հանրապետության հիմնական Օրենքն ընդունվել էր աբխազական խորհրդարանի կողմից և հավանության էր արժանացել համազգային հանրաքվեի ժամանակ 15 տարի առաջ` 1994 թ. նոյեմբերի 24-ին: Սահմանադրությունն Աբխազիային հռչակեց ինքնավար, ժողովրդավարական, իրավական պետություն:

Հիմնական Օրենքի 15-ամյակի կապակցությամբ այսօր Սուխումում կկայանա խորհրդարանի հատուկ նիստ:

«Նիստից հետո պատգամավորները կուղղվեն Սուխումի վարչակազմի առջև գտնվող այգի և տոնի առթիվ կտնկեն 15 ծառեր»,- Ինտերֆաքսին հայտնել են հանրապետության Ազգային ժողովի մամլո ծառայությունում:

Օրվա երկրորդ կեսին Աբխազիայի պետական ֆիլհարմոնիկ համերգասրահում տեղի կունենա տոնական երեկույթ և համերգ:

Աբխազիայի Սահմանադրության օրը` տոնական ոչ աշխատանքային օր է:

26.11.2009, 11:11

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |