Պահանջում են Եվրոպա չթողնել Ադրբեջանի պաշտոնյաներին
Հոլանդիայում բնակվող ադրբեջանցի քաղաքական վտարանդիները մտադիր են այդ երկրի արտաքին գործերի նախարարության առաջ նոյեմբերի 27-ին բողոքի ակցիա անցկացնել և պահանջել Եվրոպա չթողնել Ադրբեջանի պաշտոնատար անձանց, հայտնում է «Ազադլըգը»:
Ակցիայի ժամանակ ադրբեջանցի քաղվտարանդիները ծրագրել են բողոքել Ադրբեջանում դեմոկրատիան խեղդելու և մարդու իրավունքները ոտնահարելու դեմ: Նրանք պահանջելու են ազատ արձակել Ադրբեջանի քաղաքական բանտարկյալներին, ձերբակալված լրագրողներին, երիտասարդ բլոգերներ Էմին Միլլիին և Ադնան Հաջիզադեին: Ադրբեջանցի քաղվտարանդիները պահանջելու են նաև արգելել Ադրբեջանում քաղաքացիների իրավունքները ոտնահարող պաշտոնյաների մուտքը Եվրոպա:
Ի դեպ, Շվեդիայում բնակվող ադրբեջանցիներն էլ ծրագրել են Ադրբեջանի իշխանությունների դեմ ակցիա անցկացնել Ստոկհոլմում: Նրանք կառավարությունից պետք է պահանջեն սառեցնել այդ երկրի բանկերում ադրբեջանցի պաշտոնյաների ունեցած բանկային հաշիվները և արգելել Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների այցերը Եվրոպա, գրում է «Ազադլըգը»:
26.11.2009, 15:35
Aysor.am
17:23 • 09/02, «Պատերազմի հավանականությունն ավելի քիչ է, քան 5 տարի առաջ»
17:06 • 09/02, ԿԳ նախարար. Ուսանողությունը չի օգտվում իր իրավունքներից
17:04 • 09/02, Կայացել է 1,2 մլն դոլարի առք ու վաճառք
16:50 • 09/02, Եթե հայ-թուրքական հարաբերությունները սառեցվեն ...
16:35 • 09/02, Նոր լիցք և որակ` Հայաստան-Սիրիա համագործակցությանը
16:33 • 09/02, Վ. Տերյանի 125-ամյակի շրջանակներում տեղի կունենա շնորհանդես
16:30 • 09/02, ՏՄՊՊՀ-ն մերժեց վարչական բողոքը
16:29 • 09/02, Օրանժը ներկայացնում է հաշիվները վերահսկող «Իմ Օրանժ» ծառայություն
16:25 • 09/02, ԱԺ պատգամավոր. Արևմուտքում հիասթափված են Ադրբեջանից
16:25 • 09/02, «Ֆայնը» կմասնակցի «Համակարգիչ բոլորի համար» ծրագրին
Գլխավոր