Եթե երեխայի խթանիչը երկրից դուրս է...
Ո՞վ է ի վերջո շրջանավարտը, ի՞նչ կապ պետք է ունենա շրջանավարտը դպրոցական համայնքի հետ, ինչպիսի՞ն պետք է լինի շրջանավարտ-դպրոց փոխադարձ կապը:
Այս և կրթական այլ հարցերի շուրջ «Այբ» կրթական հիմնադարմի նախաձեռնությամբ «Ապագայի դպրոց» կլոր սեղանին քննարկում ծավալվեց:
ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարման ժամանակ լրագրողներից մեկին հետաքրքրեց, թե գաղափարը լավ է` ունենալ ապագայի դպրոց, սակայն հարց է առաջանում դրա արդյունավետության մասին. «Օրինակ, կիսո՞ւմ եք «Լույս» հիմնադրամի հետ կապված տեսակետը, որ կարևոր չէ, թե ուր են գնում սովորելու, կվերադառնա՞ն, թե՞ ոչ: Նման հարցերով չի՞ հետաքրքրվում հիմնադրամը»:
Լրագրողին նաև հուզում էր, թե որքանո՞վ է արտերկրում ուսանածների վերադարձի հավանականությունը:
«Այբ» հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը պատասխանեց, որ միշտ էլ կան բացասական երևույթներ, սակայն նա խորհուրդ տվեց ավելի լավատեսական լինել, գտնել դրականն ու գնալ այդ ճանապարհով:
Իսկ «Այբ» ակումբի վարչության նախագահ Աշոտ Ասլանյանի խոսքով, հասկանալով, թե ո՞վ է շրջանավարտը, պարզ կլինի նաև վերադառնալ-չվերադառնալու հարցը:
«Եթե երեխայի խթանիչը երկրից դուրս է, շատ դժվար է կապը տեսնել երկրի հետ: Եթե մարդը զգա երկրի շոյանքը, հավատացեք, եթե երկիրը կարողանա իրեն համապատասխան գործ առաջարկել, նա կլինի իր երկրի նախանձախնդիր պաշտպանը, և մենք պետք է ջանանք, որ ամեն մի հայ անհատապես լինի ուժեղ»,- սա էլ Տեր Մեսրոպ քահանա Արամյանի կարծիքն է:
Նա նաև հավելեց, որ անձամբ է շրջել Հայաստանի տարբեր բուհերում, ուսանողների մեջ տեսել «նեղվածություն, լուրջ խռովություն»: Քահանա Արամյանը ևս այս ամենով հանդերձ խորհուրդ տվեց մի կողմ թողնել բացասականը և առաջ շարժվել դրականով:
Որպես «Լույս» հիմանդրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, նա ասաց, որ հիմնադրամը միայն հայաստանցի ուսանողներին չի հատկացնում կրթաթոշակ, այլ նաև սփյուռքահայերին, որը Արամյանի խոսքով, նշանակում է, թե ամեն հայի մասին է մտածում:
««Լույսը» ոչ թե արտահոսքին նպաստող, այլև այն կանխող քայլ է»,- նշեց Տեր Մեսրոպ քահանա Արամյանը:
Դավիթ Սահակյանի համոզմամբ էլ, եթե արտահոսքի մասին է խոսվում, երկու տարբերակ կա այն կախելու` կամ կրթությունը ոչնչացնել, որ ոչ ոք դուրս չգնա, կամ էլ թույլ տալ, որ մարդը կայանա աշխարհում, սակայն երկրի ներսում, ըստ նրա, պետք է կարողանալ վերդարձն ապահովող պայմաններ ստեղծել:
Քննարկմանը լրագրողները նաև ընդհանուր առմամբ ծրագրերի անարդյունավետության մասին խոսեցին, իսկ հարցին, թե ի՞նչ երաշխիքներ կան, որ «Ապագայի դպրոցն» իրեն կարդարացնի, Ասլանյանը պատասխանեց. «Եթե դու գնում ես բանակ, ո՞րն է երաշխիքը, որ եթե պատերազմ լինի, կհաղթես: Եթե անկեղծ լինենք, մենք խնդիրը չենք տեսնում երաշխիք տալու մեջ, երաշխիքն աշխատանքն է, վաղը ևեթ սա իրագործվեց, կառանձնացնենք, կաշխատի առանձին, կանցնենք մյուս ծրագրերին»:
Ինչ վերաբերում է ավագ դպրոցների անցմանը, կլոր սեղանի նախաձեռնող խմբի անդամների հավաստիացմամբ, եթե լուծվեն հողային (տեղի ու շենքի) հարցերը, երկու տարվա ընթացքում անցում կկատարվի ավագ դպրոցի սխեմային:
27.11.2009, 13:24
Aysor.am
17:04 • 04/02, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա էր Սուրբ Սարգսի տոնախմբությանը
16:37 • 04/02, Խզմալյան. Մենք զգացինք, որ մեզ փորձում են արմատախիլ անել
16:02 • 04/02, Բացվել են Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդեսներ
15:36 • 04/02, Չջեռուցվող դպրոցներում տաք չի, բայց... բողոքներ չկան
15:14 • 04/02, ԱՄՆ-ը շահագործումից կհանի 286 ինքնաթիռ
15:05 • 04/02, Քաղաքապետարանը վարդեր է նվիրում
14:43 • 04/02, Գերմանիայոմ կբոյկոտեն Պոլսի զավթման մասին թուրքական ֆիլմը
14:33 • 04/02, Թուրքիայի վարչապետը կայցելի Բաքու
14:18 • 04/02, Բեռլուսկոնին չի ցանկանում վերադառնալ վարչապետի պաշտոնին
Գլխավոր