18/01/2010 16:36
«Շահող կտրոն» վիճակահանության արդյունքների մասին
Այսօրվանից ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ հունվարի 15-ին կայացած ՀԴՄ կտրոնների շահումները:
ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարների 2010 թ-ի հունվարի 15-ին կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերն են (առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ)` 9 8 6 7 0 3 2 6:
Հունվարի 15-ին կայացած վիճակահանությանը մասնակցել են միայն 2009 թ. դեկտեմբերի 1-ից մինչև 31-ը ներառյալ քաղաքացիների կողմից ստացած ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարները:
Շահող կտրոններ են համարվում այն կտրոնները, որոնց առաջին 4, առաջին 5, առաջին 6, առաջին 7 կամ առաջին 8 թվերը համընկնում են վիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերին` ըստ հաջորդական հերթականության:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության բաժնից: