26/01/2010 14:51
Բակո Սահակյանը պարգևատրել է Սոկրատ Խանյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գրական, գրականագիտական ու մանկավարժական մտքի զարգացման գործում ունեցած ծառայությունների համար և ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ Սոկրատ Խանյանը պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, - հայտնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից: