ARM   RUS   ENG

Նավթի պահանջարկի պիկը սպասվում է 2015 թ-ին

Նավթի արդյունահանման պիկին համաշխարհային շուկան կհասնի 2015 թ-ի, որից հետո կսկվի նավթի արդյունահանման ծավալների նվազման փուլը: Նման եզրահանգման են եկել Peak Oil Group բրիտանական հետազոտական ընկերության փորձագետները: Այս մասին տեղեկացնում է բրիտանական Sunday Times շաբաթաթերթը:
Փորձագետների հաշվարկներով, համաշխարհային նավթի արդյունահանման ծավալները պիկի ժամանակ կհասնեն օրական 92 մլն բարելի:

Արդեն այս տարեվերջին համաշխարհային տնտեսությունը առավել մեծ ծավալներով կսկսի նավթ սպառել: Դրան կհետևի գոյություն ունեցող հանքավայրերի չափից ավելի շահագործումը:

Արդյունքում, մոտ ապագայում մասնագետների կարծիքով նավթի մեկ բարելի գինը կարող է մոտենալ 100 դոլարի և անցնել:

Զեկույցում նշված է, որ էժան նավթի ժամանակները, երբ նավթի ինքնարժեքը մեկ բարելի համար 25 դոլար էր կազմում, ավարտվել են 2005թ-ին: Միաժամանակ ասված է, որ գրեթե չկան հույսեր` էժան արտադրական ինքնարժեքով նավթի նոր հանքավայրերի հայտնագործման համար:
 

08.02.2010, 17:35

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |