Բնապահպանական սեմինար Երևանում
Այսօր Երևանում տեղի ունեցավ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի և ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ կազմակերպած «Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի զարգացում» ծրագրի մեկնարկային սեմինարը:
Սեմինարին ողջույնի խոսքեր ասացին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը և ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը բացման խոսքում նշեց, որ սեմինարը նվիրված է բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգի զարգացմանը` հիմնական ուշադրությունը սևեռելով պետական արգելավայրերի կառավարման հիմնախնդիրներին:
«Իսկապես Հայաստանի Հանրապետության պահպանվող տարածքները արդեն իսկ մոտ են միջազգային չափանիշներին` շուրջ 11 տոկոս, և պահպանվող տարածքների պահպանման համակարգված մոտեցման ուղղությամբ բավական մեծ աշխատանքներ է իրականցվել»,- ասաց բնապահպանության նախարարը:
Նախարարը նաև նշեց, որ պահպանվող տարածքների համար աշխատանքները տարվում են երկու ուղղությամբ` ազգային պարկերի ստեղծում և արգելավայրերի ստեղծում:
Սեմինարին ներկա էին բնապահպանական ոլորտի փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
08.02.2010, 17:55
Aysor.am
20:46 • 08/02, Դիջիթեքի ներկայացում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում
20:29 • 08/02, ՀՀ վարչապետ. Խնդիրը կքննարկենք քաղաքական դաշտում
20:19 • 08/02, Վլադիմիր Գասպարյանը և Ռուբեն Սահակյանը հուշագիր են ստորագրել
20:09 • 08/02, «Նախապատվությունը պետք է տրվի հայրենիքին»
19:58 • 08/02, Տան տանիքը փլուզվել է
19:57 • 08/02, Առաջիկա 3 օրերին ևս ձյուն է սպասվում
19:44 • 08/02, Այսօր` բորսայում
19:41 • 08/02, «Հայփոստ»-ի պետը 4 մլն-ից ավել գումար է յուրացրել
19:35 • 08/02, «Կարևոր է` միջգերատեսչական աշխատանքերն ավելի համակարգված լինեն»
19:28 • 08/02, Հայոց Ցեղասպանությունը բնութագրվում է Գենոցիդ տերմինով
Գլխավոր