«Աէրոֆլոտը» շահույթ ստացած երկրորդ ավիաընկերությունն է
Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաուղիները 2009թ-ը փակել են մաքուր շահույթով,-այս մասին հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Վիտալի Սավելևը: Նրա խոսքերով, աշխարհում միայն երկու ավիաընկերություններ են անցած տարին փակել շահույթով, որից մեկը` ռուսական «Աէրոֆլոտը»:
Վ.Սավելևը նմանապես տեղեկացրել է, որ անցած տարվա մայիս-հունիս ամիսներին ընկերությունը 859 մլն դոլարով կրճատել է ծախսերը: Բացի այդ, ավիաընկերությունը կրճատել է 2,1 հազար աշխատակիցներ` նախատեսված 2,3 հազարի փոխարեն:
«Աէրոֆլոտ-ռուսական ավիաուղիները» ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներով 2008թ-ին ընկերության զուտ շահույթը, նախորդ տարվա համեմատությամբ, կրճատվել է 88,2%-ով և կազմել 37 մլն դոլար: 2008թ-ի ընթացքում «Աէրոֆլոտ»-ի հասույթն ավելացել է 21,2%` կազմելով 4,6 մլրդ դոլար, իսկ եկամուտը, մինչև հարկերը վճարելը, կազմել է 67,4%` 175,1 մլն դոլար:
«Աէրոֆլոտը» հիմնադրվել է 1923 թ-ին: Ընկերությունն իրականացնում է սեփական չվերթները աշխարհի 45 երկրների 95 կետեր` այդ թվում և Հայաստան: Ընկերությունը տիրապետում է ռուսական շուկայի միջազգայի կանոնավոր փոխադրումների 45%-ին, իսկ ներքին շուկայի օդային ուղիների մասնաբաժինը 12,5%-ը` ներառյալ դուստր ձեռնարկությունները:
09.02.2010, 13:19
Aysor.am
20:27 • 10/02, Հայտնի են «Նա/Նե» մրցանակաբաշխության մրցանակակիրները
19:54 • 10/02, ԱՄՆ-ը ստեղծում է Իրանի ատոմային կենտրոնները ոչնչացնող ռումբ
19:48 • 10/02, Ճանապարհատրանսպորտային պատահարներ` եղանակի հետևանքով
19:32 • 10/02, Հունգարիան դադարեցրել է նավարկությունը Դանուբ գետի վրա
19:18 • 10/02, Շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները
18:54 • 10/02, Եմենում գնդակահարել են ցուցարարներին
18:34 • 10/02, Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
18:21 • 10/02, Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և այլ ճանապարհներ
18:13 • 10/02, Պետդուման պատրաստ է իր դիտորդներին գործուղել Սիրիա
18:00 • 10/02, Քննարկվել են ՃԵԱԱԽ-ի 2010-2011 թթ. գործունեության արդյունքները
Գլխավոր