Նոր լիցք և որակ` Հայաստան-Սիրիա համագործակցությանը
Այսօր Հայաստանի և Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդատվություններ անցկացնելու և Դեյր Զորում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Սիրիայի Արաբական Հանրապետություն ժամանած` Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Սիրիայի ԱԳ նախարար Ուալիդ Մուալլիմը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-սիրիական երկկողմ քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական և մշակութային համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Սիրիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ շարունակական բարձրաստիճան այցելությունները նոր լիցք և որակ են հաղորդում երկու բարեկամ երկրների փոխշահավետ համագործակցությանը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր հերթին շեշտել է, որ Հայաստանում մեծ կարևորություն են տալիս Սիրիայի հետ բազմակողմ և բազմաբնույթ հարաբերությունների զարգացմանը, և այդ մասին է վկայում Դեյր Զորում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացումը, որը նոր խթան կհանդիսանա Հայաստանի և Սիրիայի, մասնավորապես` արևելյան շրջանների հետ ամենատարբեր բնագավառներում համագործակցության խորացման համար:
Նույն օրը Սիրիայի արտգործնախարարությունում կայացել է Հայաստանի և Սիրիայի ԱԳ Ն-ների միջև քաղաքական խորհրդատվությունների հերթական փուլը:
09.02.2010, 16:35
Aysor.am
20:46 • 08/02, Դիջիթեքի ներկայացում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում
20:29 • 08/02, ՀՀ վարչապետ. Խնդիրը կքննարկենք քաղաքական դաշտում
20:19 • 08/02, Վլադիմիր Գասպարյանը և Ռուբեն Սահակյանը հուշագիր են ստորագրել
20:09 • 08/02, «Նախապատվությունը պետք է տրվի հայրենիքին»
19:58 • 08/02, Տան տանիքը փլուզվել է
19:57 • 08/02, Առաջիկա 3 օրերին ևս ձյուն է սպասվում
19:44 • 08/02, Այսօր` բորսայում
19:41 • 08/02, «Հայփոստ»-ի պետը 4 մլն-ից ավել գումար է յուրացրել
19:35 • 08/02, «Կարևոր է` միջգերատեսչական աշխատանքերն ավելի համակարգված լինեն»
19:28 • 08/02, Հայոց Ցեղասպանությունը բնութագրվում է Գենոցիդ տերմինով
Գլխավոր