Եթե հայ-թուրքական հարաբերությունները սառեցվեն ...
«Հայ-թուրքական հարաբերությունների մասով Հայաստանը նախաձեռնեց մի գործընթաց, որի ձախողման պարագայում մենք կունենանք շատ ակտիվ ու հզոր ախոյան տարածաշրջանում»,- նման կարծիք հայտնեց Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
Ա. Մելիքյանը գտնում է, որ գործընթացը չպետք է տարվեր այնպես, ինչպես ընթացավ, և տարբեր կողմերից, այդ թվում և Թուրքիայից եկող «այս հախուռն գրոհը միտված է` անգամ մոտ ապագայում հարաբերությունների հնարավորության տապալմանը»:
«Եթե Միացյալ նահանգները շարունակեն ճնշումը Թուրքիայի վրա, և եթե Թուրքիան որոշի խզել իր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ կամ ինքնուրույն քաղաքականություն վարել, ապա այն կարող է հանգեցնել ռուս-թուրքական դաշինքի կայացմանը, ինչը կարող է հետևանք դառնալ նրան, որ մենք կարող ենք կորցնել և´ ազատագրված տարածքները, և´ Արցախն ընդհանրապես, և´ ... ո՞վ գիտի, թե հետագայում ի՞նչ կլինի»,- ասաց Ա. Մելիքյանը:
Նախկին արտգործնախարարը հիշեցրեց նաև, որ վերջին շրջանում «Թուրքիան իր գործողություններում, թեև բարյացկամություն չի դրսևորել Հայաստանի հանդեպ, համենայն դեպս, շատ կտրուկ քայլերից էլ զերծ է մնացել»: Միևնույն ժամանակ նա նշեց, որ եթե այս գործընթացը ձախողվի, «Թուրքիան կակտիվացնի իր հակահայկական գործողությունները տարածաշրջանում»:
«Ընդամենը 100 տարի առաջ ստվար հայություն էր ապրում Կոստանդնուպոլսից մինչև Բաքու, իսկ այսօր մի սեպ է մնացել` Ջավախքից մինչև Մեղրի»,- ամփոփելով իր խոսքը` ընդգծեց Ա. Մելիքյանը:
09.02.2010, 16:50
Aysor.am
19:56 • 02/09, Կհանդիպեն Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները
19:21 • 02/09, Ոչնչացվել է 4750 կգ կանեփի կանաչ զանգված
19:16 • 02/09, Ինքնակամ զենք և զինամթերք են հանձնել
19:11 • 02/09, Գ. Այվազյանը` Ադրբեջանի նախագահի թեկնածու՞
19:07 • 02/09, Բնությանը շուրջ 665 հազարի վնաս է հասցվել
19:04 • 02/09, Քննարկվել են Սիրիա ՀՀ ԱԺ նախագահի այցի հետ կապված հարցեր
18:45 • 02/09, ՀՀ բուհերին Լեռնային Ղարաբաղի մասին գիրք է տրամադրվել
18:41 • 02/09, Վթարի պատճառով ջրազրկվել է Շենգավիթը
18:39 • 02/09, «Այս օրը ապացուցեցինք` կարող ենք մեր հողը պահել զենքի ուժով»
18:26 • 02/09, Հակահայ բանաձևերն ու դրանց ընդունումը` «դատարկ բան չեն»
Գլխավոր