«Պատերազմի հավանականությունն ավելի քիչ է, քան 5 տարի առաջ»
«Մենք ցանկացած պարագայում պետք է պատրաստ լինենք պատերազմական գործողությունների, և այն չի վերաբերում միայն առկա իրավիճակին` կապված Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հետ»,- համոզված է Լեռնային Ղարաբաղի նախկին արտգոծնախարար Արման Մելիքյանը:
Ա. Մելիքյանի գնահատմամբ` «պատերազմները մարդկությանն ուղեկցող շատ ցավագին երևույթներ են, սակայն ցանկացած ազգ և ցանկացած պետություն, որն ուզում է իրեն պաշտպանել, իր գոյությունը պահել այս աշխարհում, պետք է ցանկացած պահի պատրաստ լինի պատերազմի միջոցով իր իրավունքներն ու իր տարածքը պաշտպանելու»:
«Մենք ոչ թե պետք է վախենանք պատերազմից, պարզապես պետք է մշտարթուն ու պատրաստ լինենք պատերազմի, միևնույն ժամանակ քաղաքական և դիվանագիտական բոլոր միջոցներով անենք ամեն ինչ, որպեսզի պատերազմի վտանգը կանխվի»,- բացատրեց Ա. Մելիքյանը:
Միևնույն ժամանակ ներկա իրավիճակում Ա. Մելիքյանը պատերազմի հավանականությունն «ավելի քիչ է տեսնում, քան այն կար 10 կամ, նույնիսկ, 5 տարի առաջ»:
«5 տարի առաջ այդ հավանականությունը բավականին բարձր էր»,- ամփոփելով իր խոսքը` ընդգծեց Ա. Մելիքյանը:
09.02.2010, 17:23
Aysor.am
20:46 • 08/02, Դիջիթեքի ներկայացում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում
20:29 • 08/02, ՀՀ վարչապետ. Խնդիրը կքննարկենք քաղաքական դաշտում
20:19 • 08/02, Վլադիմիր Գասպարյանը և Ռուբեն Սահակյանը հուշագիր են ստորագրել
20:09 • 08/02, «Նախապատվությունը պետք է տրվի հայրենիքին»
19:58 • 08/02, Տան տանիքը փլուզվել է
19:57 • 08/02, Առաջիկա 3 օրերին ևս ձյուն է սպասվում
19:44 • 08/02, Այսօր` բորսայում
19:41 • 08/02, «Հայփոստ»-ի պետը 4 մլն-ից ավել գումար է յուրացրել
19:35 • 08/02, «Կարևոր է` միջգերատեսչական աշխատանքերն ավելի համակարգված լինեն»
19:28 • 08/02, Հայոց Ցեղասպանությունը բնութագրվում է Գենոցիդ տերմինով
Գլխավոր