«Հայ-թուրքական հարաբերություններում Իրանի մոտեցումը դրական է»
«Հայ-թուրքական հարաբերություններում Իրանի մոտեցումը դրական է: Իրանի հյուսիսում այսօր ստեղծվում է ազատ գոտի, մասնակցություն ունեն նաև թուրքերը, ծրագիր կա, որ Հայաստանին ու Ադրբեջանին ևս հրավիրեն, և դա առաջընթաց կարելի է համարել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը:
Նրա խոսքով, «ընդհանուր կլիշեներ» կան, որոնք բնորոշ են բոլոր երկրներին, դրանցից, ըստ իրանագետի, առաջինն այն է, որ ամեն երկիր ցանկանում է գերտերություն դառնալ, ուստի զարմանալի չէ, որ տարածաշրջանում Իրանն ու Թուրքիան ևս ձգտում են դրան:
«Ամեն տերություն ուզում է գերտերություն դառնալ, մենք էլ կարող ենք, պոտենցյալ ունենք, դա նշանակում է հզոր գիտություն, դիվանագիտություն, տնտեսություն ու բանակ ունեցող երկիր: Այսօր Թուրքիան ունի այդ ամենը: Թուրք-իսրայելական հարաբերությունների սառեցումը հենց այս ֆոնի վրա էր, որպեսզի հասկացնի տարածաշրջանային իսլամական պետություններին, որ ինքն է խաղացողը»,- նշեց Ասատրյանը:
Նա վստահ է, որ Թուրքիան այսօր ավելի շատ կառուցողական, ոչ թե քանդողական քաղաքականություն է տանում, իսկ Իրանի ու Թուրքիայի միջև մրցակցությունը միշտ էլ եղել է, անգամ Գ. Ասատրյանի վերջին տվյալներով, թուրքական կապիտալի ներթափանցումն Իրան բավական նվազել է:
Միևնույն ժամանակ Թուրքիան և Իրանը, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչի խոսքով, ունեն միացնող և ընդհանուր մի հանգամանք, և նրանց շահերը կապված են իրար:
Խոսքը քրդական խնդրի մասին է. «Երկուսն էլ նույն ձևով են մեկնաբանում քրդական հարցը: Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապված` Թուրքիան և Իրանը նույն ձև են արձագանքում, և երկուսի պետության մեջ էլ դա լուրջ խնդիր է, որը սպառնում է երկու պետությունների տարածքային ամբողջականությանը»:
Սրանով նաև բանախոսը պայմանավորեց թուրք-իրանական հարաբերությունների ջերմացումն ու Իրանի` հայ-թուրքական հարաբերություններում սատար կանգնելու փաստը:
Ինչ վերաբերում է որպես տարածաշրջանային երկիր` Իրանի մասնակցությունը նաև Արցախյան հարցի կարգավորման խնդրին, Գ.Ասատրյանը գտնում է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջին փուլին Իրանի ակտիվորեն մասնակցությունն ապացույց է, որ այժմ ևս պետք է ներգրավվի ու մասնակցություն ունենա:
09.02.2010, 14:55
Aysor.am
16:33 • 20/03, «Երբեք թույլ մի տուր հային սկսել, բառերը միշտ ձախողում են նրան»
16:12 • 20/03, ՀՀԿ անդամը ողջունում է Բագրատյանի «100 քայլը»
16:08 • 20/03, «Թուրք հասարակությունը պատրաստ չէ Ցեղասպանությունը ընդունել»
16:00 • 20/03, «Թատրոն X»-ի շրջանակներում ներկայանում է Գյումրին
15:49 • 20/03, Հայկական ներկայացումը Թուրքիայում մտածելու տեղիք է տվել
15:41 • 20/03, Նախապայմանների դեպքում` Երևանը կպահանջի Ցեղասպանության ճանաչում
15:35 • 20/03, Մելիքյան. ԼՂ կարգավորման հարցում ծագումը նշանակություն չունի
14:49 • 20/03, «Ղարաբաղի վերադարձը բանակցություններ` կախված է միջնորդներից»
14:21 • 20/03, Նավթն էժանանում է` դոլարի ուժեղացման պատճառով
Գլխավոր