Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի նորընտիր առաջնորդը կստանձնի իր պաշտոնը
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ վաղը` փետրվարի 10-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Վահան ծայրագույն վարդապետ Հովհաննիսյանը կստանձի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդի պաշտոնը:
Տ. Վահան ծայրագույն վարդապետ Հովհաննիսյանը Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ է ընտրվել 2009 թ. դեկտեմբերին գումարված` Բրիտանահայ Համայնքային և Եկեղեցական խորհրդի ժողովի ընթացքում: Առաջնորդի ընտրությունը հաստատվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական օրհնությամբ:
Վերջին տարիներին Հայր Վահանը ծառայում էր ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Նյու Յորքի Սրբոց Նահատակաց եկեղեցում` իբրև հոգևոր հովիվ:
Կենսագրական տվյալներ
Տ. Վահան ծայրագույն վարդապետ Հովհաննիսյանը (ավազանի անունը` Սարգիս) ծնվել է 1963 թ. Բաղդադում:
1988 թ. ձեռամբ Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի ձեռնադրվել է սարկավագ և մեկնել է ԱՄՆ` ուսումը շարունակելու Նյու Յորքի Ս. Վլադիմիր աստվածաբանական ճեմարանում:
1990 թ. ձեռամբ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա:
1995 թ. պաշտպանելով վարդապետական ատենախոսությունը` ստացել է Մասնավոր վարդապետության առաջին չորս աստիճանները` ձեռամբ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի:
2006 թ. ստացել է ծայրագույն վարդապետության աստիճան` պաշտպանելով ատենախոսություն «Գ. Կորնթացիս թուղթը» թեմայով: Այս տարիներին որպես հոգևոր հովիվ ծառայել է Նյու Յորքի Ս. Խաչ և Նյու Ջերզիի Սրբոց Ղևոնդյանց և Նյու Յորքի Սրբոց Նահատակաց եկեղեցիներում: Որոշ շրջան եղել է Ս. Վարդան առաջնորդանիստ եկեղեցու լուսարարապետը:
Ֆորդհեմ համալսարանից ստացել է Աստվածաշնչագիտության դոկտորի աստիճան:
09.02.2010, 16:00
Aysor.am
20:46 • 08/02, Դիջիթեքի ներկայացում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում
20:29 • 08/02, ՀՀ վարչապետ. Խնդիրը կքննարկենք քաղաքական դաշտում
20:19 • 08/02, Վլադիմիր Գասպարյանը և Ռուբեն Սահակյանը հուշագիր են ստորագրել
20:09 • 08/02, «Նախապատվությունը պետք է տրվի հայրենիքին»
19:58 • 08/02, Տան տանիքը փլուզվել է
19:57 • 08/02, Առաջիկա 3 օրերին ևս ձյուն է սպասվում
19:44 • 08/02, Այսօր` բորսայում
19:41 • 08/02, «Հայփոստ»-ի պետը 4 մլն-ից ավել գումար է յուրացրել
19:35 • 08/02, «Կարևոր է` միջգերատեսչական աշխատանքերն ավելի համակարգված լինեն»
19:28 • 08/02, Հայոց Ցեղասպանությունը բնութագրվում է Գենոցիդ տերմինով
Գլխավոր