Քրիստոնեական ընտանիքը` «փոքր եկեղեցի» և առողջ հասարակության հիմք
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ ս. թ. փետրվարի 4-ին Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ և Բալթյան երկրների Քրիստոնեական Միջեկեղեցական խորհրդակցական կոմիտեի քարտուղարության նիստ` «Քրիստոնեական ընտանիքը` «փոքր եկեղեցի» և առողջ հասարակության հիմք» թեմայով: Նիստի ընթացքում քննարկման օրակարգային հարցերն էին` «Ընտանիքի քրիստոնեական ըմբռնումը, ընտանիքի կազմումն արդի պայմաններում», «Խառնամուսնություններ. քրիստոնեական Եկեղեցիների փորձառությունը» և «Հայրություն և մայրություն» թեմաները:
Նիստի բոլոր մասնակիցները միանշանակ հաստատեցին, որ քրիստոնեական բարոյականության տեսակետից անթույլատրելի են համասեռամոլությունը, ամուսնալուծությունները, արտաամուսնական սեռական հարաբերությունները, աբորտները, էվթանազիան և այլն: Քննարկվեց նաև խառնամուսնությունների հարցը: Նիստի վերջում ընդունվեց ամփոփիչ փաստաթուղթ, որտեղ անդրադարձ է կատարվում ժամանակակից հասարակության մեջ տեղ գտած` քրիստոնեական բարոյականության մարտահրավերներին:
Այս նիստին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացնում էր Գեղարքունիքի թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, ով հանդես եկավ «Խառնամուսնություններ. քրիստոնեական եկեղեցիների փորձառությունը» թեմայով զեկույցով:
09.02.2010, 14:57
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր