ՏՄՊՊՀ-ն մերժեց վարչական բողոքը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են մի քանի հարցեր: Այս մասին հայտնում են ՏՄՊՊՀ լրատվական ծառայությունից:
Հանձնաժողովը քննարկեց և մերժեց «Արֆարմացիա» ընկերության վարչական բողոքը` դեղորայքի շուկայում հակամրցակցային համաձայնության համար հանձնաժողովի որոշման մի քանի կետեր անվավեր ճանաչելու վերաբերյալ: Խնդրո առարկա որոշմամբ դեղորայքի շուկայում գործող 7 ընկերություն սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին հակամրցակցային համաձայնության գալով, չհիմնավորված (միաժամանակյա, որոշակի ժամանակահատվածում) բարձրացրել են դեղորայքի իրացման գները` սահմանափակելով մրցակցությունը և չունենալով դրա համար տնտեսական որևէ հիմնավոր գործոն: Մասնակից ընկերություններն, ըստ օրենքի, տուգանվել են յուրաքանչյուրն իր շրջանառության 2 տոկոսի չափով: Տուգանքի չափն ընդհանուր առմամբ (յոթ ընկերության համար) կազմել է ավելի քան 450 միլիոն դրամ:
Վարչական բողոքում նշված փաստարկները հանձնաժողովը ոչ հիմնավոր է համարել` տուգանքի մասին որոշումը թողնելով ուժի մեջ:
09.02.2010, 16:30
Aysor.am
19:56 • 02/09, Կհանդիպեն Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները
19:21 • 02/09, Ոչնչացվել է 4750 կգ կանեփի կանաչ զանգված
19:16 • 02/09, Ինքնակամ զենք և զինամթերք են հանձնել
19:11 • 02/09, Գ. Այվազյանը` Ադրբեջանի նախագահի թեկնածու՞
19:07 • 02/09, Բնությանը շուրջ 665 հազարի վնաս է հասցվել
19:04 • 02/09, Քննարկվել են Սիրիա ՀՀ ԱԺ նախագահի այցի հետ կապված հարցեր
18:45 • 02/09, ՀՀ բուհերին Լեռնային Ղարաբաղի մասին գիրք է տրամադրվել
18:41 • 02/09, Վթարի պատճառով ջրազրկվել է Շենգավիթը
18:39 • 02/09, «Այս օրը ապացուցեցինք` կարող ենք մեր հողը պահել զենքի ուժով»
18:26 • 02/09, Հակահայ բանաձևերն ու դրանց ընդունումը` «դատարկ բան չեն»
Գլխավոր