«Ֆայնը» կմասնակցի «Համակարգիչ բոլորի համար» ծրագրին
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստում այսօր քննարկվել է համակարգչային տեխնիկայի շուկայում գործող «Ֆայն» ընկերության դիմումը, համաձայն որի` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» կողմից իրականացվող «Համակարգիչ բոլորի համար» ծրագրին (նաև պիլոտային մասին) մասնակցելու համար ընկերությունը մի քանի անգամ դիմել է, սակայն որևէ պատասխան չի ստացել:
Դիմելով Հանձնաժողովին, «Ֆայն» ընկերությունը խնդրել է հարուցել վարույթ և ուսումնասիրել «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» կողմից իրենց ընկերության նկատմամբ խտրական վերաբերմունք դրսևորելու մասին հարցը: Հարուցված վարչական վարույթի ընթացքում ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը» հանձնաժողովի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ ծրագրին կարող են միանալ բոլոր վաճառակետերը, որոնք համապատասխանում են որոշակի չափորոշիչների: Ավելի ուշ, «Ֆայն» ընկերությունը դիմել է հանձնաժողով, խնդրելով կարճել վարչական վարույթը և հայտնելով, որ ընկերության Երևանի խանութն ընդգրկվել է ծրագրի պիլոտային փուլում:
ՏՄՊՊՀ-ի լրատվական ծառայությունից հայտնում են, որ քանի որ ընկերության բարձրացրած խնդիրը կարգավորվել է, հանձնաժողովն այսօր կարճել է վարույթը:
09.02.2010, 16:25
Aysor.am
20:46 • 08/02, Դիջիթեքի ներկայացում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում
20:29 • 08/02, ՀՀ վարչապետ. Խնդիրը կքննարկենք քաղաքական դաշտում
20:19 • 08/02, Վլադիմիր Գասպարյանը և Ռուբեն Սահակյանը հուշագիր են ստորագրել
20:09 • 08/02, «Նախապատվությունը պետք է տրվի հայրենիքին»
19:58 • 08/02, Տան տանիքը փլուզվել է
19:57 • 08/02, Առաջիկա 3 օրերին ևս ձյուն է սպասվում
19:44 • 08/02, Այսօր` բորսայում
19:41 • 08/02, «Հայփոստ»-ի պետը 4 մլն-ից ավել գումար է յուրացրել
19:35 • 08/02, «Կարևոր է` միջգերատեսչական աշխատանքերն ավելի համակարգված լինեն»
19:28 • 08/02, Հայոց Ցեղասպանությունը բնութագրվում է Գենոցիդ տերմինով
Գլխավոր