Եղեռնի զոհերի 996 իրավահաջորդների դիմումները հաստատվել են
«Աքսա» ֆրանսիական ապահովագրական ընկերության կողմից Ցեղասպանության զոհերի ժառանգներին տրվող փոխհատուցման գումարների հետ կապված հարցի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ի նկատի ունենալով` ՀՀ արդարադատության նախարարությունը օրեր առաջ դիմել է «Աքսա» կարգավորող հանձնաժողովի գործադիր տնօրեն Բարսեղ Գարթալյանին: Այս մասին հայտնում է ՀՀ ՀՀ արդարադատության նախարարի մամլո քարտուղարը:
Վերջինս հայտնել է, որ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Կենտրոնական շրջանային դատարանի դատավոր Քրիստինա Սնայդերի կողմից ընդունված որոշմամբ հաստատվել են ընդամենը 996 իրավահաջորդների դիմումները: Այդ որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Այսպես, հանձնաժողովը ստացել է 13790 դիմում (մոտ 3840-ը ուղարկվել էր ՀՀ արդարադատության նախարարության կողմից), որից մերժվել է 12794-ը` համապատասխան փաստաթղթերի բացակայության պատճառով:
Հասցեատերերի անունները` ըստ երկրների, դեռևս ենթակա չեն հրապարակման, սակայն երկու շաբաթվա ընթացքում բոլորին, այդ թվում նաև նրանց, ում դիմումները մերժվել են, նամակներ կուղարկվեն: Ըստ Բարսեղ Գարթալյանի` որոշումները պատրաստ էին դեռևս 2009 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին, բայց տեխնիկական պատճառներով դատարանի որոշումը կայացվեց միայն 2010 թվականի հունվարի վերջին:
Խոսքը ընդհանուր առմամբ 17,5 միլիոն դոլարի մասին է, որից 11 միլիոն 350 հազարը տրվելու է ժառանգորդներին, իսկ մնացած գումարը նախատեսված է բարեգործական ընկերությունների և դատական ծախսերի համար:
09.02.2010, 12:58
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր