ARM   RUS   ENG

Հաիթի. Փլատակներից ողջ մնացած մարդ են դուրս բերել

Հաիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում ողջ մնացած 28-ամյա տղամարդու են դուրս բերել շենքի փլատակներից, որն ավերվել էր հունվարի 12-ի կործանիչ երկրաշարժի հետևանքով: Այս մասին տեղեկացնում է Ինտերֆաքսը` վկայակոչելով CNN հեռուստաընկերությանը:

CNN-ը ներկայացրել է բժիշկների վկայությունները, ովքեր հաղորդել են, որ չնայած ուժեղ ջրազրկմանը, երկրաշարժից տուժածը ոչ մի լուրջ վնասվածք չի ստացել:

Տղամարդուն հայտնաբերել են Պորտ-օ-Պրենսում` շուկայի հրապարակի փլատակները մաքրելու ժամանակ:
 

09.02.2010, 11:07

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |