Գեյթս. Իրանին պետք է համոզել` չարտադրել միջուկային զենք
Իրանի միջուկային ծրագիրը կարող է Մերձավոր Արևելքում հանգեցնել սպառազինության մրցավազքի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը` իր ֆրանսիացի գործընկերոջ Էրվե Մորենի հետ Փարիզում տեղի ունեցած համատեղ մամլո ասուլիսի ընթացքում:
«Ես կարծում եմ, որ բոլորի հետաքրքրությունների դաշտում է խնդրի` իրանական միջուկային ծրագրի, առանց կոնֆլիկտի լուծումը: Մենք պետք է պատասխան տանք մեզ առ այն, որ եթե Իրանը ստեղծի միջուկային զենք, ապա ամենայն հավանականությամբ, այն կբերի Մերձավոր Արևելքում միջուկային զենքի տարծմանը: Սա շատ մեծ վտանգ է»,- ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության, հայտնել է Գեյթսը:
Ինչպես ասվում է ԱՄՆ-ի ԶՈՒ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, Գեյթսի խոսքերով` Իրանի հետ բանակցություններ վարող երկրների հիմնական խնդիրն է համոզել Իրանին, որ ավելի լավ է չունենալ մջուկային զենք:
«Գլխավորը` համոզել Իրանի ղեկավարներին, որ դեռ երկար ժամանակ իրենց համար ավելի լավ է չունենալ միջուկային զենք, քան` ունենալ: Ես կարծում եմ, որ մենք կարող ենք հասնել դրան` տնտեսական և դիվանագիտական շահերի միջոցով: Նմանօրինակ ճնշման հիմնական նպատակը պետք է դառնա Իրանին բանակցային սեղան վերադարձնելը և խնդրի լուծումն այնպես, որ Իրանը հնարավորություն չստանա ստեղծել միջուկային զենք», - ընդգծել է ԱՄՆ պաշտպանության նախարարը:
09.02.2010, 10:12
Aysor.am
20:46 • 08/02, Դիջիթեքի ներկայացում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում
20:29 • 08/02, ՀՀ վարչապետ. Խնդիրը կքննարկենք քաղաքական դաշտում
20:19 • 08/02, Վլադիմիր Գասպարյանը և Ռուբեն Սահակյանը հուշագիր են ստորագրել
20:09 • 08/02, «Նախապատվությունը պետք է տրվի հայրենիքին»
19:58 • 08/02, Տան տանիքը փլուզվել է
19:57 • 08/02, Առաջիկա 3 օրերին ևս ձյուն է սպասվում
19:44 • 08/02, Այսօր` բորսայում
19:41 • 08/02, «Հայփոստ»-ի պետը 4 մլն-ից ավել գումար է յուրացրել
19:35 • 08/02, «Կարևոր է` միջգերատեսչական աշխատանքերն ավելի համակարգված լինեն»
19:28 • 08/02, Հայոց Ցեղասպանությունը բնութագրվում է Գենոցիդ տերմինով
Գլխավոր