Լևոն Ջուլֆալակյանը հրապարակեց թիմերի կազմերը
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը պատրաստվում է փետրվարի 13-14-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը: Այսօր «Անի» հյուրանոցում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպեցին ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Բազմասեր Առաքելյանը և հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը` ներկայացնելու, թե ինչպես է մեր ընտրանին նախապատրաստվում այդ կարևորագույն մրցաշարին և ինչ կազմով է հանդես գալու:
Լևոն Ջուլֆալակյանը նախ հայտարարեց, որ Հայաստանը, որպես կազմակերպիչ երկիր, իրավունք ունի յուրաքանչյուր քաշային կարգում երկու մարզիկ ներկայացնել: Նա շեշտեց, որ ինչպես հիմնական, այնպես էլ երկրորդ թիմերը լավ մարզավիճակում են, իսկ ըմբիշները մարտականորեն են տրամադրված և ամեն ինչ կանեն` հաղթանակի հասնելու համար:
«Մնում է, որ աշխարհի գավաթի խաղարկության օրերին մարզիկները լավ տրամադրության մեջ լինեն, երկրպագուներն էլ ակտիվորեն աջակցեն նրանց, որպեսզի կարողանան գորգի վրա դրսևորել իրենց հնարավորությունների առավելագույնը: Կախված վիճակահանության արդյունքներից` կորոշենք, թե այս կամ այն թիմի հետ մրցակցությունում որ մարզիկներն են գորգ դուրս գալու»,- ընդգծեց մարզիչը:
Ստորև ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի հիմնական և երկրորդ կազմերը:
Հիմնական կազմ
55 կգ քաշային կարգ- Ռոման Ամոյան
60 կգ- Վահան Ջուհարյան
66 կգ-Արման Ադիկյան
74 կգ- Արսեն Ջուլֆալակյան
84 կգ- Դենիս Ֆորով
96 կգ- Արման Գեղամյան
120 կգ- Յուրի Պատրիկեև
Երկրորդ կազմ
55 կգ- Հարություն Հովհաննիսյան
60 կգ- Արտակ Հարությունյան
66 կգ- Հովհաննես Վարդերեսյան
74 կգ- Վարշամ Բորանյան
84 կգ- Տիգրան Սահակյան
96 կգ- Սարգիս Տոնոյան
120 կգ- Վաչագան Եղիազարյան
09.02.2010, 17:24
Aysor.am
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեռկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբության է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
12:27 • 11/02, Կանայք, զբաղվո՞ւմ եք մանր ու միջինով
12:13 • 11/02, Որովհետև մեր եկեղեցին ազգային եկեղեցի է
11:23 • 11/02, Երկու Սուդանները չհարձակման համաձայնագիր են ստորագրել
11:22 • 11/02, Այսօր լրացավ Մուբարաքի պաշտոնականկության 1 տարին
Գլխավոր