Տեղի ունեցավ Կովկասի ինստիտուտի վերլուծական զեկույցի շնորհանդեսը
Այսօր Երևանում Կովկասի ինստիտուտում կայացավ հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը վերաբերող վերլուծական զեկույցի շնորհանդեսը: Զեկույցը ներկայացվեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի և քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կողմից:
Զեկույցում ներկայացված է հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը 1991-2009 թվականներին և հայ-թուրքական շփումները, որոնք սկսվել են Հայաստանի անկախացումից հետո:
Այս պատմական ֆոնի վրա Ալեքսանդր Իսկանդրյանը և Սերգեյ Մինասյանը վերլուծել են 2008 և 2009 թ.-ի հայ-թուրքական հարաբերություններում արձանագրված ակտիվ շփումները, որի նախաձեռնողը եղել է հայկական կողմը:
«Դեռևս վաղ է կանխատեսումներ անել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման ուղղությամբ, այնպես որ, այս գիրքը ոչ միայն եզակի է, այլև օգտակար: Օգտակար է զուտ պրագմատիկ իմաստով: Օգտակար է նաև դիվանագետների համար, նաև նրանց համար, ովքեր ներգրավված են հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում»,- իր խոսքում նշեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Զեկույցի շնորհանդեսին ներկա էին քաղաքագետներ, թուրքագետներ, քաղաքական գործիչներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
09.02.2010, 17:57
Aysor.am
19:56 • 02/09, Կհանդիպեն Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները
19:21 • 02/09, Ոչնչացվել է 4750 կգ կանեփի կանաչ զանգված
19:16 • 02/09, Ինքնակամ զենք և զինամթերք են հանձնել
19:11 • 02/09, Գ. Այվազյանը` Ադրբեջանի նախագահի թեկնածու՞
19:07 • 02/09, Բնությանը շուրջ 665 հազարի վնաս է հասցվել
19:04 • 02/09, Քննարկվել են Սիրիա ՀՀ ԱԺ նախագահի այցի հետ կապված հարցեր
18:45 • 02/09, ՀՀ բուհերին Լեռնային Ղարաբաղի մասին գիրք է տրամադրվել
18:41 • 02/09, Վթարի պատճառով ջրազրկվել է Շենգավիթը
18:39 • 02/09, «Այս օրը ապացուցեցինք` կարող ենք մեր հողը պահել զենքի ուժով»
18:26 • 02/09, Հակահայ բանաձևերն ու դրանց ընդունումը` «դատարկ բան չեն»
Գլխավոր