«Հայաստանը կարող է պատվով դուրս գալ ստեղծված իրավիճակից»
«Զուգահեռաբար ընթանում են երկու գործընթացներ, և իմ տպավորությամբ, երկու գործընթացներում էլ մեր դիրքերը գնալով թուլանում են», - հայտնեց Ղարաբաղի Հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը` հայ-թուրքական հարաբերությունների և Արցախի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ:
Ա. Մելիքյանը կարծում է, որ «երբ նախաձեռնվում էր հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը, Հայաստանը այդ գործընթացի շարունակականության վերաբերյալ որևէ պատկերացում չուներ, այլ կատարեց մի քայլ, որը նման էր օդում կրակոցի»: Նա նշեց, որ «ի սկզբանե Արձանագրություններն` իրենց անհեթեթ տեքստով, ձեռնտու չէին Հայաստանի համար»:
«Սա հանգեցնեց մի իրավիճակի, որում անցանկալի կերպով ակտիվացան գործընթացները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասով, միևնույն ժամանակ, եթե հայ-թուրքական հարաբերությունները նախկինում սառեցված և համեմատաբար չեզոք էին, ապա գործընթացի ձախողման պարագայում կհանգեցնեն նրան, որ մենք ձեռք կբերենք լրացուցիչ և շատ ակտիվ հակառակորդ ու թշնամի»,- մանրամասնեց Ա. Մելիքյանը, ով կարծում է նաև, որ նույնիսկ հայ-թուրքական գործընթացի սառեցման պարագայում «վերադառնալ նախկին դիրքին` այլևս հնարավոր չէ»:
Նախկին արտգործնախարարը կարծում է նաև, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ չեն այս հարաբերությունների պատասխանատվությունը կրել: Միևնույն ժամանակ Մելիքյանն իր այդ տեսակետը չորակեց որպես «մեղադրանք»:
«Սա մեղադրանք չէ, սա իրավիճակի հաստատագրում է, և մենք պետք է այս իրավիճակից դուրս գանք համատեղ ուժերով, պետք է գործենք նոր իրավիճակում, և փորձենք առկա խոչընդոտները հաղթահարել», - ասաց Ա. Մելիքյանն ու ընդգծեց, որ «չնայած բացեր կան, բայց Հայաստանը կարող է պատվով դուրս գալ ստեղծված իրավիճակից»:
09.02.2010, 15:48
Aysor.am
20:41 • 19/03, Հայաստանը Ֆրանկոֆոնիայի անդամ է` հանուն նոր կապերի
20:08 • 19/03, «Սևանա լիճ թափվող 7-8 գետեր համարվելու են արգելավայրեր»
20:03 • 19/03, Սևանա լճի հիմնախնդիրներից
19:57 • 19/03, Կիպրոսի Մելքոնյան վարժարանի հարցը հասել է Հայաստան
19:38 • 19/03, Հրապարակվել է Հայաստանի վերաբերյալ զեկույցը
19:16 • 19/03, Կայացավ «Մաքուր հայրենիք» աշխատանքային խմբի անդրանիկ նիստը
19:13 • 19/03, Տեղի է ունեցել Կենտրոնական Բանկի հերթական նիստը
19:07 • 19/03, Ա. Գրինսպեն. Ճգնաժամը դժվար թե հաջողվեր կանխարգելել
19:01 • 19/03, ԱՊՀ երկրները ազատ առևտրի գոտու պայմանագիրը կստորագրեն այս տարի
18:52 • 19/03, ԼՂՀ նախագահը ընդունել է Երևանի կոնյակի գործարանի տնօրենին
Գլխավոր