Օրանժը ներկայացնում է հաշվի վերահսկող «Իմ Օրանժ» ծառայությունը
Oրանժ Արմենիան այսօր ներկայացրեց նոր`« Իմ Օրանժ» ծառայությունը: «Իմ Օրանժ» էջը տեղադրված է ընկերության կայքի աջ անկյունում: Ծառայությունը թույլ է տալիս տանից, աշխատավայրից կամ ցանկացած հարմար տեղից, առանց Օրանժի սպասարկման կետեր այցելելու, Օրանժի բաժանորդին ինտերնետով հետևել սեփական քարտի հաշիվների շարժը:
Ինչպես նկատեց ընկերության մարքեթինգի պատասխանատու Արամ Մկրտչյանը, սա ինքնասպասարկան ժամանակակից մոդել է, որից առայժմ կարող են օգտվել միայն ֆիզիկական անձիք: Իրավաբանական անձանց համար ծառայությունը հասանելի կդառնա միայն եկող շաբաթվանից:
Օրանժի բաժանորդը, մուտք գործելով «Իմ Օրանժ» էջը, մուտքագրում է իր հեռախոսահամարը և գաղտնաբառը, որը անձնագրի համարի վերջին 6 նիշերն է, և, մուտք գործելով սեփական հաշիվների կառավարման բաժին, ստանում է լիարժեք տեղեկատվություն` հաշվեկշռի, օրվա միջին ծախսի և այլնի մասին:
Հիշեցնենք, որ Օրանժ Արմնեիան Հայաստանի բջջային կապի երրորդ օպերատորն է, որը հայկական հեռահաղորդակցության շուկայում իր ծառայություններն սկսեց մատուցել 2009 թ-ի նոյեմբերց: Ներկայում Օրանժ Արմենիան ունի բջջային կապի 200 հազար և ինտերնետի մոտ 10 հազար բաժանորդ:
09.02.2010, 16:29
Aysor.am
17:04 • 04/02, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա էր Սուրբ Սարգսի տոնախմբությանը
16:37 • 04/02, Խզմալյան. Մենք զգացինք, որ մեզ փորձում են արմատախիլ անել
16:02 • 04/02, Բացվել են Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդեսներ
15:36 • 04/02, Չջեռուցվող դպրոցներում տաք չի, բայց... բողոքներ չկան
15:14 • 04/02, ԱՄՆ-ը շահագործումից կհանի 286 ինքնաթիռ
15:05 • 04/02, Քաղաքապետարանը վարդեր է նվիրում
14:43 • 04/02, Գերմանիայոմ կբոյկոտեն Պոլսի զավթման մասին թուրքական ֆիլմը
14:33 • 04/02, Թուրքիայի վարչապետը կայցելի Բաքու
14:18 • 04/02, Բեռլուսկոնին չի ցանկանում վերադառնալ վարչապետի պաշտոնին
Գլխավոր