ARM   RUS   ENG

Սաֆարյան. Նախագահի ուղերձին լուրջ զարգացումներ չեն հետևի

Այսօր ասուլիսի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն անդրադարձավ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին ուղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձին:

Քաղաքական գործչի կարծիքով, ուղերձը միջազգային հանրության համար մեծ նշանակություն չի ունենալու և ավելի շատ ուղված է ներքին սպառման: Ըստ բանախոսի, առանց նման քայլերի` միջազգային հանրությունը հասկանում է, որ Հայաստանը չի առարկում այդ հարաբերություններին:

«Դրանով Սերժ Սարգսյանը փորձում է ասել, որ ինքը խնդիրներ չունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, ինքը շահագրգռված է դրանցով և առաջ է շարժվում»,- ասաց Ս. Սաֆարյանը, նշելով, որ Թուրքիան` թե ներքաղաքական և թե արտաքին բազմաթիվ չլուծված խնդիրներ ունենալով, փախնելու տեղ չունի:

Պատասխանելով Aysor.am-ի թղթակցին, թե որքանով ուղերձը կարող է կապ ունենալ Մեծ Բրիտանիա ՀՀ նախագահի այցի հետ, Ս.Սաֆարյանը նշեց, Լոնդոնը վերջին տարիների ընթացքում շարունակաբար մեծ ակտիվություն է դրսևորում տարածաշրջանում, ուստի նրա դերը հաշվի չառնել հնարավոր չէ:

«Հայկական կողմը դրանով փորձում է որոշակի դիվիդենտներ վաստակել Թուրքիայի նեղացվածության, կապրիզների և այլնի շրջանում»,- ասաց նա:

Ըստ բանախոսի, Թուրքիան այս պահի դրությամբ դեռևս չի բավարարել Միացյալ Թագավորության և ԱՄՆ-ի միացյալ և շատ կարևոր մի նպատակ` Աֆղանստանում ռազմական կոնտինգենտի տեղակայումը:

«Հայաստանը, գիտակցելով դա, ուղղակի փորձում է իր հերթին ճնշումներն ուղղորդել Թուրքիայի վրա»,- եզրափակելով` ասաց Ս.Սաֆարյանը:
 

09.02.2010, 15:32

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |