Ս.Սաֆարյան. ԱՄՆ Կոնգրեսը բանաձև դեռ չի ընդունի
Հայոց Ցեղասպանության ճանաչման վերբերյալ ԱՄՆ Կոնգրեսում ոչ մի փաստաթուղթ դեռ չի ընդունվի: Այդ տեսակետն այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Ընգծելով, որ հայ-թուրքական սահմանի բացումը ԱՄՆ-ի համար աշխարհաքաղաքական լուրջ կարևորություն ունի, բանախոսը նշեց, որ Բարաք Օբամայի վարչակազմը տարածաշրջանում այնպես էլ չի հրաժարվել նախորդ նախագահ Ջորջ Բուշի վարած քաղաքականության ստվերից` շարունակելով Անկարային վախեցնելու մարտավարությունը, որպեսզի բացի սահմանը Հայաստանի հետ:
Ըստ բանախոսի, Միացյալ Նահանգներում գտնում են, որ սահմանի բացումը թույլ կտա տարածաշրջանում տեսնել Իրանի և Ռուսաստանի դերի նվազում: Պատգամավորի կարծիքով, Սպիտակ Տան նման մարտավարությունը կարող է բերել նաև գործընթացի տապալմանը, քանի որ Անկարան ևս փակուղային իրավիճակներ է ստեղծում` ստիպելով Վաշինգտոնին հրաժարվել Հայոց Ցեղասպանությունը ճանաչող որևէ փաստաթղթերից:
«Թուրքիան հասկացնում է, որ եթե ԱՄՆ-ն ընդունի բանաձև, ապա դա կլինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջը», - նշեց բանախոսը, հավելելով, որ այդ իսկ պատճառով ԱՄՆ-ն չի կարող խաչ քաշել հայ-թուրքական հարաբերությունների վրա և հրաժարվել իր ռազմավարական նպատակներից:
Ըստ պատգամավորի, ԱՄՆ-ն կընդունի Հայոց Ցեղասպանության մասին բանաձևը միայն այն ժամանակ, երբ կհրաժարվի շարունակել Բուշի քաղաքականությունը:
09.02.2010, 15:15
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր