Գյումրիում ևս 194 անօթևաններ բնակարաններ կունենան
ՀՀ քաղաքաշինության նախարարության` աղետի գոտում բնակարանների բաշխման հանձնաժողովի` նախօրեին Գյումրիում կայացած նիստի ընթացքում ՀՀ քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանը տեղեկացրել է, որ «Գլենդել Հիլզի» կողմից կառուցված որևէ բնակարան մինչև օրս ընդունված չէ, և դրանք հավանաբար կընդունվեն մայիսին: Նա նաև հայտնեց, որ բնակելիների սեյսմակայունության համալիր ստուգման աշխատանքներն արդեն ավարտվել են, և այն հիմնականում գնահատվել է բավարար, իսկ հայտնաբերված թերությունների առումով տրվել է դրանք շտկելու, ինչպես նաև առաջիկայում առավել ամուր և որակյալ կառուցելու ցուցումներ: Այս մասին հայտնում է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ը:
Վ. Վարդանյանի խոսքերով, ընթացիկ տարում ևս Գյումրիում բնակարանային շինարարությունը ընթանալու է ծայրամասային` Մուշ և Անի թաղամասերում:
Նիստի ընթացքում հարց բարձրացվեց ՀՀ կառավարության N 432 որոշման` աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին: Նախարարը հայտնեց, որ առաջիկայում Կառավարությունը կանդրադառնա այդ հարցին:
Հանձնաժողովի նիստում որոշվեց փետրվարի 12-ին, ժամը 14:00-ին Գյումրու դրամատիկական թատրոնի դահլիճում անցկացնել թվով 194 անօթևանների բնակարանների հատկացման հավաստագրերի հանձնում և վիճակահանություն: Ի դեպ, բնակարանների բաշխման հրապարակային այս վիճակահանությունը ընթացիկ գործընթացում երկրորդ անգամ է անցկացվում: Պետք է նշել նաև, որ այն իր թափանցիկության առումով աննախադեպ է, որը երբեք չի կիրառվել անցած 20 տարում` աղետի գոտում բնակարանների բաշխման ընթացքում
09.02.2010, 17:48
Aysor.am
17:04 • 04/02, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա էր Սուրբ Սարգսի տոնախմբությանը
16:37 • 04/02, Խզմալյան. Մենք զգացինք, որ մեզ փորձում են արմատախիլ անել
16:02 • 04/02, Բացվել են Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդեսներ
15:36 • 04/02, Չջեռուցվող դպրոցներում տաք չի, բայց... բողոքներ չկան
15:14 • 04/02, ԱՄՆ-ը շահագործումից կհանի 286 ինքնաթիռ
15:05 • 04/02, Քաղաքապետարանը վարդեր է նվիրում
14:43 • 04/02, Գերմանիայոմ կբոյկոտեն Պոլսի զավթման մասին թուրքական ֆիլմը
14:33 • 04/02, Թուրքիայի վարչապետը կայցելի Բաքու
14:18 • 04/02, Բեռլուսկոնին չի ցանկանում վերադառնալ վարչապետի պաշտոնին
Գլխավոր