Ուսանողների ուշադրությունը` դեպի եկեղեցի, Արցախ, բանակ
«Հրավիրում եմ ձեր ակտիվությունն ու խնդրում ավելի աշխույժ և նախաձեռնողական լինել 3 ոլորտներում: Հատկապես երեք ոլորտներում պետք է աշխատանքներ տարվեն ուսանողների կողմից»,- այսօր պետական և մասնավոր բուհերի ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Երեք ոլորտներից առաջինն, ըստ Արմեն Աշոտյանի, հայ առաքելական եկեղեցու հետ համագործակցությունն է: Նա նշեց, որ ուսանողությունը պետք է վերադառնա դեպի եկեղեցի. «Խնդրում եմ, եկեղեցին ընկալել որպես մի ինստիտուտ, որի հետ և որի համար դուք պարտավոր եք աշխատել»:
Երկրորդ ոլորտին անցնելուց առաջ, նախարարը նախ հիշեց անցած տարի պետհամալսարանի ուսանողների հետ ԼՂՀ կատարած այցը, որտեղ և գաղափար ծնվեց` առաջարկել բոլոր բուհերին Արցախում իրականացնել միջոցառումներ:
«Այս տարի 70-ից ավելի միջոցառումներ կլինեն` լինի համերգ, վերականգնողական աշխատանքներ, այցեր, ցանկացած տիպի միջոցառում»,- մանրամասնեց ԿԳ նախարարը ԼՂՀ-ում անցկացվող միջոցառումների ցանկը:
Երրորդ ոլորտն, Ա.Աշոտյանի ներկայացմամբ, բանակն է: Նախարարը խնդրեց և առաջարկեց ուսանողներին մշտապես հետաքրքրվել հայոց բանակով:
«Բանակն ամենամեծ երիտասարդական կազմակերպությունն է, բանակը նաև ուսանողական միջոցառումների կարիքն ունի: Անգամ ծառայության ընթացքում զիվորները պահպանում են հետաքրքրությունը գիտելիքի հանդեպ, և այն ամենի հանդեպ, ինչը բնորոշ է այպես ասած աշխարհիկ կյանքին»,- ասաց ԿԳ նախարար Ա. Աշոտյանը:
Այս երեք խնդիրների շուրջ ցանկացած առաջարկություն ԿԳ նախարարությունը պատրաստ է լսել, իսկ նախարարն էլ խոստացավ, նաև հետամուտ լինել դրանց իրականացմանը:
09.02.2010, 15:23
Aysor.am
20:46 • 08/02, Դիջիթեքի ներկայացում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում
20:29 • 08/02, ՀՀ վարչապետ. Խնդիրը կքննարկենք քաղաքական դաշտում
20:19 • 08/02, Վլադիմիր Գասպարյանը և Ռուբեն Սահակյանը հուշագիր են ստորագրել
20:09 • 08/02, «Նախապատվությունը պետք է տրվի հայրենիքին»
19:58 • 08/02, Տան տանիքը փլուզվել է
19:57 • 08/02, Առաջիկա 3 օրերին ևս ձյուն է սպասվում
19:44 • 08/02, Այսօր` բորսայում
19:41 • 08/02, «Հայփոստ»-ի պետը 4 մլն-ից ավել գումար է յուրացրել
19:35 • 08/02, «Կարևոր է` միջգերատեսչական աշխատանքերն ավելի համակարգված լինեն»
19:28 • 08/02, Հայոց Ցեղասպանությունը բնութագրվում է Գենոցիդ տերմինով
Գլխավոր