ԱԺ պատգամավոր. Արևմուտքում հիասթափված են Ադրբեջանից
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձավ արևմտյան որոշ փորձագետների այն կանխատեսումներին, թե Ղարաբաղյան հիմնախնդիրը կրկին կարող է վերածվել մեծ ռազմական հակամարտության:
«Հակված չեմ հավատալու, որ Ղարաբաղյան խնդիրն այս տարվա ընթացքում ի վիճակի է վերածվել մեծ ռազմական հակամարտության, թեպետ նման սարսափեցումներ տարբեր շուրթերով հնչեցին»,- ասաց նա և հավելեց, որ դրա հավանականությունը կմեծանա, եթե հարևան Իրանի նկատմամբ ռազմական գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն առաջանա:
«Միայն այս սցենարի պարագայում ես կարող եմ հավատալ ռազմական հակամարտության վերսկսմանը»,- նշեց պատգամավորը` ընդգծելով, որ միջազգային հանրության կողմից տարածաշրջանում կատարված ներդրումները լրջագույն երաշխիք են ստատուս քվոյի պահպանման համար:
Ըստ բանախոսի, Հայաստանն այժմ պետք է հայտարարի ու ամրապնդի այն տեսակետը, որ Ադրբեջանը պատասխանատվության կենթարկվի, եթե պատերազմ սանձազերծի:
«Միջազգային տարբեր կառույցներում խնդիրը հենց այսպես պետք է դնել, ոչ թե պասիվ գնահատականներ հնչեցնել, այլապես Ադրբեջանը այս պասիվ ձևակերպումները հասկանում է որպես թողտվություն և ընկնում երազանքների գիրկը, որը կարող է տհաճ հետևանքներ ունենալ մեզ և բոլորի համար»,- նշեց Ս. Սաֆարյանը:
Քաղաքական գործչի գնահատմամբ` Արևմուտքում հիսթափված են Ադրբեջանից, քանի որ Ադրբեջանի ժողովրդավարացման և այլնի հետ կապված Եվրոպայի ակնկալիքներն այդպես էլ իրականություն չեն դարձել:
«Շատ առումներով Ադրբեջանը ավելի տխուր վիճակում է, քան Հայաստանը, դրան էլ գումարվում է Ադրբեջանի միլիտարիզացիան, որը Եվրոպայում ընկալվում է որպես իրենց շահերին ուղղված սպառնալիք»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ Արևմտքում Ադրբեջանն այսօր դիտարկվում է ոչ թե անվտանգություն, այլ հակառակը՝ վտանգ սփռող երկիր:
09.02.2010, 16:25
Aysor.am
20:46 • 08/02, Դիջիթեքի ներկայացում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում
20:29 • 08/02, ՀՀ վարչապետ. Խնդիրը կքննարկենք քաղաքական դաշտում
20:19 • 08/02, Վլադիմիր Գասպարյանը և Ռուբեն Սահակյանը հուշագիր են ստորագրել
20:09 • 08/02, «Նախապատվությունը պետք է տրվի հայրենիքին»
19:58 • 08/02, Տան տանիքը փլուզվել է
19:57 • 08/02, Առաջիկա 3 օրերին ևս ձյուն է սպասվում
19:44 • 08/02, Այսօր` բորսայում
19:41 • 08/02, «Հայփոստ»-ի պետը 4 մլն-ից ավել գումար է յուրացրել
19:35 • 08/02, «Կարևոր է` միջգերատեսչական աշխատանքերն ավելի համակարգված լինեն»
19:28 • 08/02, Հայոց Ցեղասպանությունը բնութագրվում է Գենոցիդ տերմինով
Գլխավոր