Վ. Տերյանի 125-ամյակի շրջանակներում տեղի կունենա շնորհանդես
Այսօր Հայաստանի ազգային գրադարանում Վահան Տերյանի 125-ամյա հոբելյանի շրջանակներում տեղի կունենա «Բարի հիշեք ինձ ձեր սրտում» գիրք-օրացույցի շնորհանդեսը:
Ինչպես Aysor-ին տեղեկացրեցին Հայաստանի ազգային գրադարանից, «Բարի հիշեք ինձ ձեր սրտում» գիրք-օրացույցում տեղ են գտել մեծ բանաստեղծի մասին հայտնի մարդկանց կարծիքներ, ստեղծագործություններ, լուսանկարներ:
Գրքում զետեղված են նաև Հովհաննես Թումանյանի արխիվից նյութեր, Վարդգես Սուրենյանցի, Մարտիրոս Սարյանի, Փարավոն Միզոյանի կտավների լուսանկարները, ինչպես նաև` Սամվել Կարապետյանի և Սամվել Սևադայի անձնական լուսանկարներից:
Գիրքը կազմել են Հովհաննես Պապիկյանը և Շուշանիկ Սահակյան, շնորհանդեսին ներկա են լինելու գրողներ, տերյանասեր հասարակություն:
Գիրք-օրացույցի տպաքանակը հովանավորել է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, իսկ տպագրությունը իրականացրել է Լևոն Միրիջանյան հիմնադրամը:
Հայաստանի ազգային գրադարանի աղբյուրը նաև տեղեկացրեց, որ «Բարի հիշեք ինձ ձեր սրտում» գիրք-օրացույցի շնորհանդեսին զուգահեռ գրադարանում բացվելու է նաև Վահան Տերյանի գրքերի ցուցահանդես, որը կտևի մի քանի օր:
Ցուցահանդեսին ներկայացվելու են Վահան Տերյանի տարբեր տարիներին լույս տեսած գրքերը, լուսանակարներ, բանաստեղծի մասին հիշողություններ:
09.02.2010, 16:33
Aysor.am
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեռկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբության է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր