ՎՏԲ բանկը կկրճատի անձնակազմի 10 %-ին
ՎՏԲ -ն ծրագրում է այս տարվա ընթացքում կրճատել աշխատակիցների 10 %-ին: Այս մասին այսօր տեղեկացրել են բանկի մամուլի ծառայությունից:
«Կառուցվածքային օպտիմիզացիայի շրջանակներում որոշում է ընդունվել մեկ տարվա ընթացքում գլխավոր կազմակերպությունում անձնակազմի 10 % կրճատելու մասին»:
Մամլո ծառայությունում նաև հաղորդել են, որ կրճատված աշխատակիցները բանկի դուստր ձեռնարկություններում աշխատելու հնարավորություն կունենան:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր բանկի փոխնախագահ Պավել Կոսովը, ՎՏԲ -ն ծրագրում է այս տարվա ընթացքում տրամադրել 20 մլրդ ռուբլու վարկեր: «Այս ցուցանիշը մեզ հասանելի է, և մենք պատրաստ ենք այն իրականացնել: Այս գումարներից 70 %-ը կուղղվի բնակարանների վարկավորմանը»:
ՎՏԲ բանկը Ռուսաստանում աշխատում է 1990 թ-ից: Բանկի 85,5 % բաժնետերը ՌԴ կառավարությունն է: 2009 թ-ին բանկի մաքուր շահույթը կազմել է 27,96 մլրդ ռուբլի` նախորդ տարվա 26,89 մլրդ ռուբլի:
Նշենք, որ ՎՏԲ -ն 2004 թ-ին ձեռք բերեց «Հայխնայբանկի» բաժնետոմսերի 70 %-ը, իսկ 2007թ-ին նաև 100 տոկոս փաթեթը:
Անցած տարեվերջի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 25,2 մլրդ դրամ, ակտիվները` 120,7 մլրդ դրամ, պարտավորությունները` 95,4 մլրդ դրամ: ՎՏԲ-Հայաստանն ունի 848 աշխատակից:
09.02.2010, 18:35
Aysor.am
Գլխավոր