11/02/2010 13:27
Ադրբեջանում «սեքս» չկա
Վերջին օրերին Ադրբեջանի քաղաքների և գյուղերի փողոցներից սկսել են անհետանալ արտադրամասերի անվանումներով տախտակները: Պատճառը զավեշտական իրավիճակն է, որում հանյտնվել են Ադրբեջանի իշխանությունները:
Ինչպես հայտնել է Թուրան գործակալությանը օտարերկրյա պատվիրակություններից մեկում ունեցած աղբյուրը, բարձրաստիճան օտարերկրյա առաքելության ընդունելության ժամանակ երկրի ղեկավարը սկսել է պատմել Ադրբեջանի` օրինակը չունեցող ձեռքբերումների մասին: Ի պատասխան, օտարերկրյա հյուրերից մեկը հեգնանքով նկատել է, որ ոչինչ չի կարող ասել այլ ոլորտների մասին, բայց սեքսի նկատմամբ վերաբերմունքի առումով Ադրբեջանն իրապես նմանը չունի: Զարմացած նախագահի հարցին հյուրը պատասխանել է, որ երկրի բոլոր ճանապարհների երկայնքով կարելի է տեսնել «sexi» հայտարարություններ («sex»-ը ադրբեջաներեն նշանակում է «արտադրամաս», և այդօրինակ հայտարարությունները տեղադրված են տարբեր մանր ձեռնարկությունների դիմաց` ողջ երկրի տարածքով):
Հյուրի կատակը տհաճ տպավորություն է գործել երկրի ղեկավարության վրա, և տեղական իշխանություններին հանձնարարվել է ամենակարճ ժամկետներում բոլոր հասարակական վայրերից հեռացնել նմանօրինակ հայտարարությունները: