Կոռուպցիոն ռիսկեր` Վճռաբեկ դատարանում
ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից բողոքների վերադարձվելիության մասով ներկայումս կոռուպցիոն ռիսկեր կան: Նման տեսակետ այսօր «Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագրի շրջանակներում տեղի ունեցած կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտնեց իրավաբան-փորձագետ Արա Զոհրաբյանը:
«Նախկինում, երբ բողոքը ներկայացնում էիր Վճռաբեկ դատարան, այն ընդունվում ու քննվում էր: Հիմա դատարանը որոշում է` ընդունի՞, թե` ոչ: Ընդունման համար ղեկավարվում է 4 չափանիշներով: Բնականաբար, այս պահին ընդհանրապես պարզ չի, թե որ բողոքներն է նա ընդունում, և այստեղ կոռուպցիոն շատ մեծ ռիսկ կա, որովհետև առանց պատասխանատվությունն իր վրա վերցնելու, ուղղակի ասում է` ինձ չհամոզեցիք, վերադարձնում եմ բողոքը»,- պարզաբանեց Ա. Զոհրաբյանը:
Փորձագետի գնահատականով, դատավորների աշխատավարձերի բարձրացումից հետո կոռուպցիոն ռիսկերի փոփոխության առումով դրական տեղաշարժ կա: Ըստ նրա, անկում նկատվեց 2008 թ. մարտի 1-ից հետո. «Դատավարությունների ժամանակ դատական համակարգը, իրոք, ցնցում ապրեց և սկսեց գնալ դեպի ներքև: Հիմա կարծես կանգնել է ու փորձում է տեղաշարժվել դեպի վերև` դրական իմաստով»:
Ա. Զոհրաբյանը գտնում է, որ երբ քաղաքական ճնշումներ են լինում դատարանի վրա, ինչը բոլոր երկրներում է առկա, նաև` Հայաստանում, չպետք է հասնել կենցաղային մակարդակի:
«Մեզ մոտ կան շատ կոռումպացված փաստաբաններ, շատ կոռումպացված դատավորներ: Մեր համակարգերը մեկը մյուսին արժանի են: Մեր խնդիրն է գնալ դեպի կատարելագործման»,- նշեց Ա. Զոհրաբյանը:
11.02.2010, 18:22
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր