Ա. Զոհրաբյան. «Որևիցե դատավորի պատժի չեն ենթարկել»
«Ամենալավ չափորոշիչը` ժողովրդի վերաբերմունքն է դատական համակարգին»,- այսօր կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարեց «Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագրի իրավաբան-փորձագետ Արա Զոհրաբյանը:
Ըստ նրա, ամենակարևոր նախապայմաններից մեկն անձի սոցիալ-տնտեսական վիճակն է: Օրինակ` դատավորին ցածր աշխատավարձ տալու դեպքում` աշխատում է ռիսկայնության գործոնը, և եթե կոռուպցիայի պատճառները չվերացվեն, ուղղակի հետևանքների դեմ պայքարելով ոչնչի հասնել չի լինի: Ա. Զոհրաբյանը գտնում է, որ կոռուպցիայի վերացման համար պետք են գրագետ կադրեր, նորմալ աշխատավարձ ու սոցիալական պայմաններ, և անձը պետք է իմանա, որ «ռեալ պատժվելու է»:
Aysor-ի այն հարցին, թե օրինախախտ դատավորներին պատժելու ի՞նչ մեխանիզմներ են գործում և արդյո՞ք մինչ այս որևէ մեկը ենթարկվել է պատասխանատվության, Ա. Զոհրաբյանը պատասխանեց. «Մեր օրենսդրությունը վատը չէ: Մինչև 5 բալանոց սանդղակով գնահատելու դեպքում կարելի է 4 գնահատել: Ունենք Արդարադատության խորհուրդ, որը քննում է դատավորների հետ կապված հարցերը և որոշում է պատասխանատվության ենթարկի՞, թե` ոչ: Բայց մեր չինովնիկները շատ հետաքրքիր ձևով սուբյեկտիվության գործոնը աշխատեցնում են»:
Փորձագետը ներկայացրեց մի օրինակ, երբ դատավորներից մեկը դատավճիռ էր կայացրել, սակայն Եվրոպական դատարանը վճռել է, որ Կոնվենցիայի խախտում է եղել` անձին տանջել, խոշտանգել էին, աքցաններով եղունգներն էին քաշել, որ նա ցուցմունք տա, որի հիման վրա էլ դատապարտել էին:
«Վճռի մեջ մի հետաքրքիր բան էր գրել` ընդունել էր, որ խոշտանգումների արդյունքում է եղել, բայց դա արվել է ճշմարտությունը ստանալու նպատակով: Եթե մի քիչ խորամանկ լիներ, դա չգրեր, որևիցե խնդիր չէր լինի: Եվրոպական դատարանում շատ էին զարմացել: Բայց այդ դատավորին, որ պետք է հեռացնեին, հրապարակի մեջտեղն էլ կապեին, բոլորն էլ անցնեին` մտրակեին, մի նկատողություն տվեցին և վերջ»,- ասաց Ա. Զոհրաբյանը:
Իրավաբանի խոսքերով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում առայժմ Հայաստանից 7-10 վճիռներ են կայացվել: ՀՀ-ն 2002 թ-ից է միացել Կոնվենցիային, և շուտով հնարավոր է սկսեն ներկայացված բազմաթիվ գործերն ուսումնասիրել:
«Եվրոպական դատարանը շատ մեծ ազդեցություն ունի պետությունների դատական համակարգերի զարգացման վրա: Ուղղակի մեր դատավորները դա չեն գիտակցում, ընդ որում` նաև բնակչությունը չի գիտակցում»,- շեշտեց փորձագետը:
Ա. Զոհրաբյանի կարծիքով, կատարյալ մեխանիզմն այն է, երբ ՄԻԵԴ-ի որոշումից հետո պետությունը պետք է փոխհատուցի տուժողին, ապա Ֆինանսների նախարարությունը պետք է օրինախախտ դատավորի աշխատավարձից պահի այդ գումարը:
«Այս պահի դրությամբ` նման մեխանիզմ չկա: Որևիցե դատավորի նման պատժի չեն ենթարկել»,- փաստեց Ա. Զոհրաբյանը:
11.02.2010, 17:18
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր